Սույն կանոնները սահմանում են «Հետքի» նյութերի օգտագործման պայմանները եւ կարգը: Օգտագործում ասելով` ի նկատի ունենք ցանկացած վերարտադրում, տարածում, հանրության իրազեկում, թարգմանություն, ինչպես նաեւ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ ձեւեր:
«Հետքի» նյութերի օգտագործումը տվյալ կանոնների ցանկացած պայմանի խախտմամբ համարվում է «Հետք» ՍՊԸ-ի բացառիկ իրավունքների խախտում եւ կարող է հանգեցնել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
- «Հետքում» տեղադրված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանվում է հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով եւ ենթակա չէ վերարտադրության որեւէ մեկի կողմից որեւէ ձեւով՝ առանց խմբագրության համաձայնության` բացառությամբ օրենքով սահմանված կարգով նյութի էությունը չբացահայտող քաղվածքների, որոնք կարելի է կատարել առանց խմբագրության համաձայնության:
- Նյութերի ամբողջական վերարտադրությունը հնարավոր է բացառապես խմբագրության հետ պայմանագրի առկայության դեպքում (ամբողջական արտատպման դեպքում արգելվում է որեւէ փոփոխություն վերնագրում եւ տեքստում):
- Լուսանկարները, վիդեո կամ աուդիո նյութերը, գրաֆիկական պատկերները, որոնք կրում են «Հետքի» լոգոտիպը, բացառապես «Հետքի» սեփականությունն են եւ պաշտպանվում են հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով: Արգելվում է դրանց վերարտադրությունը առանց համապատասխան հղման: Այս պահանջը տարածվում է նաեւ «Հետքի» յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութերի վրա:
- Գովազդային նյութերի, հայտարարությունների, բաներների բովանդակության համար պատասխանատվությունը կրում է գովազդատուն:
- Ընթերցողները կարող են «Հետքի» տարբեր դաշտերում մեկնաբանություն գրել: Խմբագրությունն ապահովում է մեկնաբանություն թողած ընթերցողների անձնական տվյալների գաղտնիությունը:
- Մենք իրավունք ունենք հրաժարվել ձեր մեկնաբանությունը կամ գրառումը հրապարակելուց, խմբագրելու այն մեր հայեցողությամբ, եթե դրանում առկա են անպարկեշտ, զրպարտություն եւ վիրավորանք պարունակող արտահայտություններ, սպառնալիք, հետապնդում, կրոնական, ազգային, ռասայական եւ սեռական խտրականություն քարոզող, ատելություն սերմանող, անձի մասնավոր կյանքին առնչվող տեղեկություններ:
- Ընթերցողներին կոչ ենք անում հարգել միմյանց եւ չվիրավորել արտահայտած տեսակետների համար:
- Խրախուսում ենք մեսրոպատառ հայերեն մեկնաբանությունները եւ թեմայի շրջանակում քննարկում ծավալելը: