HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի կիրճում շինարարական թափոն լցնելու փաստով վարչական վարույթ է հարուցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով Հրազդանի կիրճ հողային և քարային զանգվածներ լցնելու փաստով։

Տեսչական մարմինն այս մասին հայտնել է «Հետքի» հարցման պատասխանում։

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի հուլիսի 24-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հասցեագրված հարցմանը՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարական աշխատանքների արդյունքում հողային և քարային զանգվածը Հրազդանի կիրճ, Հրազդան գետի հուն, ինչպես նաև կիրճում աճած ծառերի արանքները լցնելու վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ Տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի ավարտից հետո արդյունքների մասին Ձեզ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է պատասխանում։

Հիշեցնենք, որ «Հետքը» հուլիսի 29-ին գրել էր, որ COP17-ի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, իրականացվող շինարարության ընթացքում տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային և քարային զանգվածները լցվել են Հրազդանի կիրճ՝ հասնելով գետի հուն և վնասելով տարածքի ծառերը։

Տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի արդյունքների մասին «Հետքը» կտեղեկացնի ընթերցողին՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter