HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները (մաս 5)

Թուրքիայի սևծովյան արևելյան ափին բնակվող մուսուլման հայախոս համշենցիների մասին պատմող ակնարկիս նախորդ չորս մասում ներկայացրել էի համշենցիների վերաբերյալ պատմական ակնարկ, Քայաքոյ և Բաշոբա գյուղերը, և համշենցիների իրենց ինքնության երեք ընկալումները, քաղաքական հիմնական ուղղվածությունը, Համշենի բարբառը` Համշեսնակը և նրա պհապանման հնարավորությունները (առաջին մասն` այստեղ, երկրորդ մասն` այստեղ, երրորդ մասն` այստեղ, չորրորդ մասն` այստեղ)

Հարսանիք

Հարսին` Զուլյա Կարաբաջակովային  Չամուրլու գյուղից պետք է տանեին, բայց նրա հայրական տունը Ղրղզստանի  Կըզըլ Կըյա  քաղաքն է: Հարսանիքի սովորությունը պահպանելու համար հարսի հայրական տան դերը խաղում է Կարաբաջօղլուների ազգական Հիզիր Յըլմազի տունը, Համշեն վերջին հոյիվներից մեկը` ով 2000 ոչխար ունի: Զուլյայի հայրը չի եկել հարսանիքին, եկել են մայրը` Հեդիեն ու դուստրը:

64-ամյա Հեդիեն ութ զավակ ունի, մեկն է տղա. «Հարս ուզեցինք, չտվեցին, տղաս էլ փախցրեց, մի ամիս հետո հարսանիք եղավ, երկար սեղաններ գցեցինք, խմիչքով ամեն ինչով, հազար հաց ծախսվեց»,-պատմում է նա, ակնարկելով թուրքական հարսանիքի տարբերությունը: Այնտեղ Ղրղզստանում նրանք միայն համշենցիների հետ են ամուսնանում, եղել է մի երկու դեպք, երբ տղան ռուս հարս է բերել, սակայն շատ շուտ բաժանվել են, իսկ այստեղ նկատել է, որ համշենցիները այլ ազգերի հետ էլ են ամուսնանում:

Չամուռլուում. հարսին տանելու են եկել

Հարսի քույրերը բախշիշ (փող հարսի
դիմացը բացելու համար)
են պահանջում փեսայից

Մինչ ես ու Խաչիկը լսում էինք առավոտյան հարսի ձեռները հինա դրած կանանց  համշենական երգերը,

Չանչանացին արդ ունիմ / Չանչանացում արտ ունեմ

Չաչե ուրման էրգենա / Չորացած տերևն իրենից երկար է

Ջանչեցի նշանլույիդ / Ճանաչեցի նշանածիդ

Քինթը ուրման էրգեն ա / Քիթն իրենից երկար է

Հարցազրույց վերցնում Հեդիեից, ու գետնին կպած սեղանի շուրջ նախաճաշում, Անահիտը Քեմալփաշայի վարսավիրանոցում նկարահանում էր հարսի հարդարվելը.«Հարսին զարդարելիս հիմնական որոշողը ավագ տեգրկինն էր, բայց եղունգների վրա վեճ գնաց, հարսի քույրը պնդում էր, որ արհեստական եղունգներ պետք է դնել, տեգրկինը ընդդիմանում էր, ի՞նչ են հասկանում էս հնդկացիները` ռուսերեն ասաց քույրը, և ի վերջո հաղթեց: Երբ հարսը արդեն պատրաստ էր, եկավ փեսան ու վճարեց բոլոր ծախսերը: Զուլյան ասում էր,  որ Հոփայի համշենցիները  հարսին տանում են  միանգամից հենց գեղեցկության սրահից, այնինչ իրենց մոտ անպայման պետք է տուն գան, ու հիմա իրենք ստիպել են, որ իրեն տնից տանեն»:

Հարսանիք Քեմալփաշայում.
տղաները կանգնած...
...Կանայք նստած

Արդեն մութն ընկել էր, երբ հարսին բերեցին տուն ու անմիջապես հետևից փեսայի գերդաստանը եկավ, բակում  զուռնադհոլով շուրջպար բռնեցին: Տուն մտավ փեսան`Այդին Ենիգյուլը, բայց սենյակում նրա դիմացը փակեցին հարսի քույրն ու ևս մի կին և բացեցին ճամփեն միայն այն բանից հետո, երբ փեսան նրանց վճարեց: Այդինը կարմիր գոտի կապեց հարսի մեջքին և պայթեց ամբողջ հարսանիքի միակ ոգելից խմիչքը` շամպայնը:

Այդինն ու Զուլյան

«Ինչո՞ւ խմիչք չկա, իսլա՞մը թույլ չի տալիս»,-հարցնում եմ  երիտասարդների պարին հետևող Այդինի հորը` Իզետ Ենիգյուլին, ով հինգ որդի ունի՝ բոլորը վարորդներ:Հարսանիքը Քեմալփաշայում էր, սրահի կենտրոնում պարում էին երիտասարդները, իսկ շուրջը աթոռներին նստած նայում էին նրանց լաչակներով կանայք: Ոչ խմիչք, ոչ ուտելիք:

«Այո, կրոնը թույլ չի տալիս»,-ասում է նա:

Նշանդրեք

Հոփայում նշանդրեքը ավելի փոքր սրահում է, աթոռներին նստած կանայք ու ոտքի վրա տղամարդիկ հետևում են նշանվելու արարողությանը, ինչպես կդիտեին ներկայացում: Մուքերեմ Աքսուի ու Սևիմ Վայիչի մատներին հագցրին կարմիր ժապավենով իրար կապված մատանիները, ապա Սևիմի եղբայրը ժապավենը կտրեց այն բանից հետո, երբ փեսայի կողմը նրան թղթադրամներ տվեց:

Եվ կատարվեց աչըկ նեշանը` բաց նշանդրեք, երբ փեսան ներկա է լինում նշանդրեքին (քափալը նեշանը` փակ նշանդրեքն է, երբ փեսան չի մասնակցում): Հյուրերը թղթադրամը դնում են նշանդրեքի սեղանին, մի հատ շոկոլադ ուտում ու հարս ու փեսի հետ նկարվում:

Հարսանիքը հավանաբար կլինի մեկ տարուց հետո, էլ առաջվա պես չի, երբ նշանդրեքից հետո երեք-չորս տարի անց էր լինում հարսանիքը, իսկ հարսի հայրը փեսին ասում էր` մինչև հարսանիք աղջկա էրեսը չտեսնես:

Հյուրերին բաժանեցին պակետով հյութեր ու պեչենի, և սկսվեց շուրջպարը պարկապզուկի նվագակցությամբ, նեղ սրահը ստիպեց, որ շուրջպարը դուրս գա արդեն մթնած բակ ու ավելի լայնանա:

Մուքերեմն ու Սևիմը

Մուսլիմ Աքսուն.«Դուդուկի պես մի
գործիք ունեի, բայց երազում էի
տուլում ունենալ, մի սեզոն թեյ
հավաքեցի, 400 լիրա աշխատեցի,
ու առա էս տուլումը»

***

Տուլումը` պարկապզուկը թրքախոս համշենցիների գործիքն է, կավալը հոփա-համշենցիներինը: Այսուհանդերձ, հոփացիների մեջ ավելի ու ավելի է տարածվում տուլումը և Հայդե բարում երաժշտական խմբերում կավալին հավասար պարկապզուկ էլ են նվագում: Նախկինում տուլում ձեռք բերելու համար պետք էր հասնել Չամլըհեմշին, հիմա Հոփայի խանութներում էլ է վաճառվում:

Նշանդրեքին միայն հյութ ու պեչենի Նշանդրեքի սրահը նեղ եկավ
շուրջպարի համար

Նշանդրեքին տուլում նվագող 22-ամյա Մուսլիմ Աքսուն նվագել սովորել է թրքախոս համշենցուց մերձակա Ֆինդիկլի քաղաքում. «Դուդուկի պես մի գործիք ունեի, բայց երազում էի տուլում ունենալ, մի սեզոն թեյ հավաքեցի, 400 լիրա աշխատեցի, ու առա էս տուլումը»-պատմում է նա: Ռեստորաններում ու հարսանիքներին է նվագում, մի հարսանիքին 250 լիրա են տալիս գումարած շաբաշները` 500 լիրա: Վերջերս սկսել է նաև կավալ նվագել, բայց տուլումը շատ ավելի է սիրում, մեկնելու է Ստամբուլ տուլումի վարպետությունը կատարելագործելու:

***

«Ծանոթացի թուրքախոս համշենցիներից է, Թուրգայ Քյոսե»- ներկայացնում է Ջեմիլը նշանդրեքի հյուրին:

«Մենք ասիմիլացված համշենցի ենք, իրենք են իսկականը»,-ասում է Թուրգայը:

Իսկ Ալի Ռըզան ասիմիլացված չէ, հայախոս է ու շատ ուրախացավ, երբ իմացավ հայ ենք: Ասում է, որ ինքն էլ է հայ, բայց լավ կլիներ այդ ցեղասպանության խնդրից հրաժարվեինք և Թուրքիայի հետ բարեկամություն անեինք: Սկսվեց թուրքերեն վեճ, մի կողմից Թուրգայն է և մի լազ երիտասարդ, մյուս կողմից Ալին: Ի՞նչ են ասում: Խաչիկը պատմում է` Թուրգայը և լազը վիճում են, թե ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել  ցեղասպանությունը ճանաչելուց, հակառակը պետք է պայքարել, որ Թուրքիան նույնպես ճանաչի, ու նաև փոխհատուցի:

Այ քեզ բան, հետաքրքիր է, ինչպե՞ս ասիմիլացված, լեզուն կորցրած համշենցին և լազը պաշտպանում են ցեղասպանության ճանաչումը, իսկ իրեն հայ համարող, համշեսնակով խոսող համշենցին համոզում է հրաժարվել:

«Դա քաղաքական տարաձայնություն է,-բացատրում է Ջեմիլը,-Ալի Ռըզան քեմալական է, և Թուրքիայի պաշտոնական տեսակետն է պնդում, իսկ նրանք կումունիստ են, ձախ են, իսկ Թուրքիայի ձախերը գտնում են, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը ու փոխհատուցի»:

Նեջլա և Օղյուզ

Թշնամի ժողովուրդների սիրով ընտանիքը

Ամեն անգամ, երբ Օղյուզը խոսում է Նեջլայի նկատմամբ զգացմունքների մասին հուզվում է, «Հիմա ավելի շատ եմ սիրում Նեժլային, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ սեր խոստովանեցի»,-ասում է նա:

Ամուսինների առաջին հանդիպումից 20 տարի անց իր NALYA խորտկարանում Օղյուզը իր ձեռքով պատրաստած ճաշն է մատուցում և կրկին ու կրկին սեր  խոստովանում Նեժլային:

Նեժլան ծիծաղում է` էսքան տարի է անցել, մեծացել ենք, իսկ դու սիրուց ես խոսում:

43-ամյա Օղյուզ Կոյունջուն լազ է, կինը` 37-ամյա Նեջլա Վայիչը համշենցի:

Երկուսն էլ  Հոփայում են ծնվել, բայց երկար տարիներ բնակվում են իրենց ծանոթության քաղաքում` Քեմալփաշայում. նրանց միմյանց  հանդիպացրել է ընդհանուր գաղափարը, երկուսն էլ հայացքներով կոմունիստ են, ծանոթացել են 1992թվին Քեմալփաշայում մայիսմեկյան ցույցի ժամանակ, որն առաջինն էր 1980թ. հեղաշրջումից հետո:

Երկու զավակ ունեն` 18 ամսական Դենիզը, որին անվանակոչել են 1972-ին կախաղան հանված հայտնի թուրք կոմունիստ Դենիզ Գեզմիշի (Deniz Gezmiş) անունով, և 15-ամյա դուստրը` Ջանան-Սելեն:

Օղյուզը չի հիշում, որ մինչ իրենց ամուսնությունը լազն ու համշենցին ամուսնանան, և հպարտ է որ ինքն ու կինը երկու ժողովուրդների մերձեցման հիմք են դրել.

«էդպիսի դեպք չէր եղել, որ լազը համշենցու հետ ամուսնանա, բայց մեր ամուսնությունը գալիս է մեր սոցիալիստ լինելուց, ես ընդունում եմ բոլոր էթնիկ խմբերը, խտրականություն չեմ անում, և սերը ամեն ինչից բարձր է»:

Նեժլան ասում է, որ լազերն ու համշենցիները թեև դարեր կողք-կողքի ապրել են, բայց իրար չեն սիրել, հիմա էլ, ճիշտ է, իրար չեն սպանում, բայց թշնամանքն ու խտրականությունը գոյություն ունի:

Վերջին տասնամյակում լազ-համշենցի խառն ամուսնության մեկ-երկու դեպք է եղել,  այն էլ լուրջ դիմադրությամբ, լազ ծնողները չեն ուզել համշենցի հարս բերել:

Լազ ու համշենցի երիտասարդությունը նույնիսկ չի շփվում իրար հետ, քանի որ գիտեն` եթե միմյանց  սիրեն, ամուսնությամբ չի վերջանալու:

Եթե պատահում է, որ համշենցին լազին աղջիկ տա, ապա հակառակը չի լինում: Նեժլան միայն մի դեպք է հիշում, երբ համշենցի տղան ամուսնացել է լազ աղջկա հետ, այն էլ լազ ծնողները դեմ են եղել և տղան ստիպված փախցրել է աղջկան:

Թեև երկու ժողովուրդներն էլ սյուննի մուսուլման են, բայց թշնամանքը ավելի մեծ է քան կարող էր լինել այլադավանի նկատմամբ.

Քեմալ Թաթար. «ինձ կասին` թուն հային մուսուլման աղածն ես, ես կասիմ` ես չեմ մուսուլման, ես աթեիստ եմ, կասեն` թուն ուրիշ ես»

«Կրոնի գործոնը երբեք դեր չի խաղում,-ասում է Օղյուզի ընկերը, համշենցի կոմունիստ Քեմալ Թաթարը,- երբեք չես լսի վեճերի մեջ ասեն` վերջիվերջո երկուսդ էլ մուսուլման եք: Լազը ավելի մեծ ուրախությամբ աղջիկ կտա մի գերմանացու, քան թե համշենցուն: Կարելի է երկու ժողովուրդների մեջ ընդհանրություններ տեսնել, բայց և՛ այդ ընդհանրությունները, և՛ կրոնը համերաշխ չեն դարձնում»:

Օղյուզի ընտանիքում էլ հեշտությամբ չեն ընդունել Նեժլային: Հայրը նույնպես սոցիալիստ է, մայրը թուրք և երկուսն էլ առարկություն չեն ունեցել,  բայց հոր մայրը ուժեղ ընդդմիացել է, ասել է` «ի՞նչ է, մեր օջախի մեջ հա՞յ պիտի մտցնես», բայց հետագայում հարմարվել է և ուրախ  հարսանիք են արել:

«Ուրեմն, համշենցիներին հայ եք համարո՞ւմ ( նկատի ունեմ Օղյուզի տատի ասածը), բայց չէ՞ որ  շատ համշենցիներ իրենց հայ չեն համարում»,- հարցնում եմ ես:

«Ճիշտ է,  շատ համշենցիներ չեն սիրում, երբ իրենց հայ են անվանում, որովհետև այստեղ հայ ասելը քֆուր է ու հայ անվանելը վիրավորական մի բան է: Թուրք ազգայնականությունն է այդպսի մթնոլորտ ստեղծել,-պատասխանում է Քեմալը, հետո համշեսնակով  ավելացնում ,- ինձ կասին` թուն հային մուսուլման աղածն ես, ես կասիմ` ես չեմ մուսուլման, ես աթեիստ եմ, կասեն` թուն ուրիշ ես»:

Այն ժամանակ Նեժլայի հայրը արդեն մահացել էր և եղբայրն էր ընդդիմացել ամուսնությանը.

«Նրա մտահոգությունը այն էր,  որ կբաժանվենք` քեզ կթողնի ու կմնաս փողոցում,-ասում էր եղբայրս,- եթե էդպես բան անի նրան կսպանեմ,-պատմում է Նեժլան,- Մենք համշենցիներս ավելի բաց ենք, ավելի հեշտությամբ աղջիկ կտանք օտարին, էդ լազերն են, որ ուրիշներին չեն ընդունում»:

«Օղյուզ, իսկ ի՞նչ տարբերություն կա լազի ու համշենցու մեջ»,-հարցնում եմ:

«Կինս, որ համշենցի է, չէի ուզի ասել: Համշենցիները ավելի կռվազան են, բայց դա վատ իմաստով չի, ինչքան լեռներում են մարդիկ, այնքնան կոշտ ու կոպիտ են, իսկ ինչքան դեպի ծով ես իջնում, ավելի բարեկիրթ են»:

Երեխաները իրենց ի՞նչ կհամարեն:

«Աղջիկս մեկ-մեկ ասում է` ես խառնածին եմ` մելեզ,-ասում է Նեժլան,- մյուս կողմից մամաս տանը միշտ համշեներեն է խոսում ու աղջիկս էլ լավ համշենրերեն է սովորել, իսկ իրենց կողմը  լազերեն չեն խոսում»:

Օղյուզը հազվագյուտ լազերից է, ով լազերեն գիտի, բայց գրեթե չի օգտագործում:

«Դպրոցներում արգելված էր լազերեն խոսել, հայրս չնայած սոցիալիստ էր մեզ արգելում էր լազերեն խոսել»,-ասում է նա:

Մերիամ Օսչեպ. «Մի քսան

տարի հետո էլ իրեն լազ համարողներ

չեն լինի, կասեն` պապս լազ է

եղել, լեզվի հետ ինքնությունն էլ է վերանում»

Հոփայում բնակվող լազ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Մերիամ Օսչեպը ասում է, որ ինքը և իր նման մի քանիսը լազերեն վերջին խոսողներն են: Լազերենը կենցաղից էլ է դուրս նետվում:

Արդեն ավելի երիտասարդ լազերը իրենց թուրք են համարում. «Որ լեզվին չեն տիրապետում, էլ ինչո՞վ են լազ»,-ասում է նա,-մի քսան տարի հետո էլ իրեն լազ համարողներ չեն լինի, կասեն` պապս լազ է եղել, լեզվի հետ ինքնությունն էլ է վերանում»: Մերիամն էլ լազերեն ավելի լավ սովորել է 25 տարեկանում և իր համար մեծ տխրություն է, որ լազերենը վերանում է:

«Հիմա լազերենը ծաղրի առարկա է դարձել, քիչ խոսվող լեզու է: Առաջին լեզուն է լինելու որ վերանալու է,-ցավով ասում է Օղյուզը և հպարտանում եղբորով` երգիչ Կազիմ Կոյունջուով (Kazim Koyuncu, մահացել է 2005-ին), ով լազերեն երգերը հանրահայտ դարձրեց, նաև առաջինն էր ով  երգելով համշեսնակով համշենական երգերն էլ հանրահայտ դարձրեց)»:

Նեժլան ասում է, որ հակառակ լազերենի,  համշեներենը իրենց մայրենի լեզուն է ու երբեք ծաղրի առարկա չի եղել.

Չամուռլու. հասանիքին

«Երբ մեկի հետ թուրքերեն խոսելիս լինեմ և հենց համշենցի հայտնվի հետը համշեսնակ եմ խոսելու անկախ նրանից կողքինս հասկանում է թե չի հասկանում»,- ասում է Նեժլան:

Օղյուզը ավելի շատ համշեսնակ է լսում, քան լազերեն ու սկսել է հասկանալ համշեսնակը:

«Չես նեղվո՞ւմ երբ համշեներեն են խոսում ու կարող է չհասկանաս»,-հարցնում եմ:

«Հակառակը, հիանում եմ, որ իրենց լեզուն պահում են»:




Նշանդրեք Համշենում: Մուքերեմ եւ Սեւիմ (ֆոտոռեպորտաժ):

Հարսանիք Համշենում: Այդեմիր եւ Զուլյա (ֆոտոռեպորտաժ):

Շարունակելի

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի

Ուսումնասիրությանը մասնակցեց Խաչատուր Տերտերյանը

 

Մեկնաբանություններ (11)

Jack Kalpakian
Now about those oil leases ... Pierre, I think that this is not a matter to approach with your black-and-white perspective. Obviously, this is not unimportant, but for Armenians to approach it without understanding that the Hamshen issue is being systematically brought out in Turkey by the AKP and associated movements for Turkey's own purposes, which are often at odds with our interests, is stupid. Again, the Hamshen have made their choices, and respecting them means leaving them alone permanently. Levik has some useful observations for you to respond to as well, but for some reason you invest yourself in attacking me personally -- that is not only unwelcome, it is rude.
Pierre
Sure it's all in your head. And if your logic is anything to go by, it's a wonder that it all fits in that tiny noggin of yours. Lock your door and throw away the key. You'll be safe then...you and your perceived Armenian interests that are at risk.
Pierre
Let's all look under our beds before going to sleep...Sure the MIT was watching.So? And the diaspora expects to obtain justice/compensation without stepping on the toes of Washington and Ankara? So the diaspora keeps on its merry way of political lobbying leading nowhere. Better watch it though, the Turkish secret intelligence agencies know who you all are..Tread lightly.
Jack Kalpakian
Pierre, reality has little to do with Colchis. These interviews and meetings were conducted under the careful surveillance of of MIT -- and do not for a minute assume otherwise -- to serve interests other than those of Armenians. Your discourse is beyond naive.
Jack Kalpakian
Pierre, the exercise is the very writing of this series of articles. I would go further and say that even attempting contact with the Hamshen is dangerous and a risk to Armenian interests. For reasons why read my earlier entries and Levik's remarks. Any and all links should go through official channels -- i.e. Ankara and should be seen in the framework of relations with Turkish people.
Jack Kalpakian
Pierre, there is no warrant for any interest or connections with the Hamshen of any kind -- they made their choices and we should be very aware that they are a political trap for Armenians -- I brought out why on earlier posts. I primarily write to inject some reason into Armenians demanding that the government or diaspora bodies attempt to re-integrate these people; my focus is politics, if you you want to talk about Colchis, there is a great program in the Classics at a State University near you. As for the Laz -- I do not recall bringing them up.
Pierre
Hey Jack, get off your high horse for a second. What exercise are you referring to? It's an informative series of articles, period. Relationship?? What the heck are you talking about? Anything that can link Armenians living outside the historic homeland TO THAT LAND needs to be exposed and covered...naturally with circumspection and tact. And by the why Marine - who says the Laz are Georgian. Ever here of the Kingdom of Colchis? Ever hear Lazuri spoken? Go ask the few remaining Laz if they consider themselves Georgians?
Gohar
Shat cavali e... Es karcumem vor ete genetik analiz arvi apa 70% turkeri medj haykakan gener khaytnaberven... Verjapes inch e jamanakakic turk@, ayt shrdjani bnik azgeri xarnvac u turkacvac zangvac. Menk iharke petqe hnaravorins ashxatenq darci berel depi qrisponeutjun, bayc mez unenq aveli lurdj xntir-hay pahel spyurki hay serundin... indj aveli harazat en hayaxos u Hayastan@ sirox ezdinern u asoriner@, hayerin hargox u sirox Egiptosi ghptiner@.
Jack Kalpakian
Of course Ali, what is a little genocide between friends and family. This is why this exercise is not something that is beneficial to Armenians -- and it is not a relationship worth pursuing.
Marine
Մեկնաբանությունը Լազերը ...վրացիներ են, չգիտեմ ինչու հեղինակը չի նշում դա ...http://ru.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B0%D0%B7%D1%8B
Ձեր անունըMarine
Լազերը դրանք բռնի մուսուլմանացած վրացիներն են, իսկ համշենցինեն էլ բռնի մուսուլմանացած հայեր.... ՄԻ բախտի արժանացած 2 ազգեր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter