HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Երբ ղողանջեն եկեղեցու զանգերը, հիշեք, որ Լիլիթն է օգնության խնդրանքով ձեզ ձեռք մեկնել»

Լիլիթն այս տարի պետք է սովորեր 5-րդ դասարանում, սակայն մնացել է նույն դասարանում եւ այժմ 4-րդ դասարանի աշակերտուհի է: Աղջիկը փոքր-ինչ ուրախ է, որ նույն դասարանում մնալով` փոխել է դասարանը եւ ընկերներին, քանի որ համադասարանցիները նրան ծաղրել են եւ ընկերություն չեն արել:

Տասնամյա աղջիկը դպրոցում հաճախակի է հազի նոպաներ ունեցել, եւ աշակերտներն ու նրանց ծնողները կարծել են, թե նա «թոքախտ» է: Ուսուցչական կազմը նույնպես նման մտավախություն է ունեցել: Այժմ վերաբերմունքը մեղմվել է, թեեւ աղջիկն ավելի հաճախ է հազում, երկարատեւ հազից շնչահեղձ է լինում եւ ուշաթափվում: Արդեն 3 տարի է` Լիլիթն իր առօրյայի մեծ մասն անցկացնում է հիվանդանոցներում կամ բժիշկների հսկողության տակ, իսկ եթե տանն է լինում, կամ հանգիստ նստում է, կամ էլ` պառկում: Լիլիթը հիվանդության պատճառով ամիսներով դպրոց չի հաճախում եւ շատ հավանական է, որ այս տարի էլ մնա նույն դասարանում:

Միայն վերջերս են բժիշկները կարողացել բացահայտել, որ Լիլիթը տառապում է Մուկովիսցիդոզ հիվանդությամբ: Այդ հիվանդությունն ախտահարում է ներքին օրգանները եւ քիչ-քիչ քայքայում դրանք: Լիլիթի մոտ արդեն ախտահարված էաջ թոքը, եւ սկսվել են քայքայման պրոցեսներ: Լիլիթի մորաքույրը` Նարինե Սարգսյանը, ասում է, որ հիվանդությունն անբուժելի է, պարզապես հիմա երկարացնում են աղջկա կյանքը: Մեր այցելության պահին էլ Լիլիթի մոտ հազի նոպա էր սկսվել: Ընտանիքի անդամները վախեցել էին, քանի որ այդ ժամանակ առատ խորխարտադրություն է սկսվում, եւ երեխան շնչահեղձ է լինում, մարմինը կապտում է:

Երբ բժիշկները վերջնականապես աղջկա մոտ բացահայտել են հիվանդությունը եւ նրան ճանաչել «հաշմանդամ երեխա», Լիլիթի բժիշկը խորհուրդ է տվել գնել հատուկ սարքավորում, որի մեջ դեղ պիտի լցնեն, եւ այն պիտի շնչի: Դրանով է միայն հնարավոր կարճ ժամանակահատվածում աղջկան ուշքի բերել: Նարինեն ասում է, որ այդ սարքավորումն ազատ վաճառքում չկա, պետք է պատվիրեին: Սակայն, երբ իմացել են գինը` 60,000 դրամ, անմիջապես դուրս են եկել դեղատնից: «Բժշկուհի Սաթիկ Արթուրովնան տեսավ, որ երեխան առանց այդ սարքավորման չի կարող ապրել, նվիրեց այն Լիլիթին: Հիմա օրը 2-3 անգամ այդ սարքով է Լիլիթը շնչում»,- ասում է Նարինեն:

Լիլիթը օրական 8-10 հաբ է խմում: Դրանց մի մասը սննդային հավելումներ են, որով փրկում են երեխայի ստամոքսը եւ կանխարգելում աջ թոքի վնասումը: Աղջիկը գնալով նիհարում է, ինչը վատ նշան է: «Արդեն գիտենք, որ բուժում չկա, պարզապես երեխայի գոյությունն ենք պահում»,- ավելացրեց Նարինեն: Ըստ նրա` բժիշկները սկզբում որոշել են աղջկան վիրահատել, սակայն հետո նշել են, թե հասունության տարիքում հիվանդությունն ավելի է սրվելու եւ որոշել են հենց այդ ժամանակ վիրահատական միջամտության դիմել: Սակայն ոչ ոք վստահ չէ, որ աղջիկը մինչեւ 20 տարեկան դառնալը կդիմակայի:

Ընտանիքն ապրում է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում: Այստեղ են տեղափոխվել 1996 թ.-ին: Երբ Նարինեն ամուսնալուծվել ու եկել է հայրական տուն, ծնողները որոշել են վաճառել Երեւանի բնակարանը եւ երկու աղջիկների համար առանձին բնակարաններ գնել, թեկուզ քաղաքի ծայրամասում: Սակայն վերելակի մեջ թալանել են Նարինեի մորը` Նինա Բաբախանյանին, եւ մնացած գումարով կարողացել են միայն գյուղում փոքր տուն գնել:

Լիլիթի մայրը` Կարինե Սարգսյանն էլ պատմում է, որ Սիփանիկի տունն իրենց համար ավելի շուտ գերեզմանոց է եղել, քան բնակավայր: Այդ տանն են մահացել նրա ամուսինը եւ հայրը: Բացի դրանից՝ կարողացել են քարե շենքում նորմալ ապրել ընդամենը 2 տարի, որից հետո ստորգետնյա ջրերի մակարդակը բարձրացել է եւ ամեն տարի գարնանը ողողել իրենց տունը:

Այս ընտանիքի պատմությանն անդրադարձել էինք դեռեւս անցյալ տարի: Նշել էինք, որ երկու քույրերի համար կողք կողքի դրված վագոն-տնակները խիստ վտանգավոր են այնտեղ ապրողների առողջության համար: Հոդվածին ոչ մի պետական պաշտոնյա չի արձագանքել, միայն «Դիակոնիա» բարեգործական կազմակերպությունն է օգնության ձեռք մեկնել` մեկ- մեկ սնունդ հատկացնելով:

Նարինեն ունի 4 անչափահաս երեխա, իսկ Կարինեն` երկու: Վերջինիս երկու երեխաներն էլ հիվանդ են: Տղան` Բենիկը, վագոն-տնակի խոնավության պատճառով եւս վատառողջ է: Բժիշկներն ախտորոշել են երիկամների նեֆրիտ:

Վագոն-տնակը, որտեղ ապրում են, խարխուլ է: Տանիքը կաթում է: Համագյուղացիները վրանի կտոր են տվել, որով էլ ծածկել են տնակը, որպեսզի անձրեւաջրերը չլցվեն ներս: Կենդանիները նույնպես ազատ ներս ու դուրս են անում վագոն-տնակում: Տնակի անկյուններում մկնդեղ էր լցված, որ առնետները վերանան, սակայն ամեն առավոտ պարզում են, որ տնակի պատերը կրծոտելով` կրծողները նոր անցք են բացել:

Կարինեն գրեթե չէր խոսում եւ աչքը չէր հեռացնում Լիլիթից: Քույրերից ավելի ակտիվն ու նախաձեռնողը Նարինեն է: Նա բազմաթիվ նամակներ է գրել պատկան մարմիններին, սակայն բոլորից մերժում է ստացել: Բայցեւայնպես, շարունակում է հույս փայփայել, թե օրերից մի օր պաշտոնյաների գութը կշարժվի, ու Լիլիթին օգնության ձեռք կմեկնեն: Նարինեն պաշտոնյաների հետ նամակագրությունն ակտիվացրել է, երբ Լիլիթի բժիշկը խորհուրդ է տվել երեխային դուրս հանել վագոն-տնակից, քանի որ դեսպեյապատ տնակը փոշի ու այլ վնասակար նյութեր է արտադրում, ինչն էլ գրգռում է երեխայի շնչուղիները:

«Մարզպետարանից մեկը չկա, որ դուռը բացի մտնի, ասի` տեսնեմ ինչ վիճակում է այս երեխան: Պաշտոնը մի կողմ թողնենք, իրենց մեջ մարդասիրական նշույլ էլ չկա: Չկա մի պաշտոնյա, որին դիմած չլինեմ, թող մեկը կանգնի ասի, որ Լիլիթի համար մեզ չեն դիմել: Միայն բարեգործական ծրագրերով հանդես եկող երգիչներին չեմ դիմել, դա էլ այն պատճառով, որ նրանց հասցեները չգիտեմ»,- ավելացրեց Նարինեն:

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին այս տարի անձամբ նամակ է գրել Լիլիթը, սակայն նամակը հասցեագրվել է Արարատի մարզպետարան: Մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ պատասխանել է, թե ընտանիքին ֆինանսական օգնություն է հատկացվել: Մարզպետի մատնանշած օգնությունը եղել է 20.000 դրամ, որով էլ Լիլիթին սեպտեմբերի 1-ի համար դպրոցական համազգեստ են գնել: Ռիտա Սարգսյանին երկրորդ անգամ նամակ է գրել Լիլիթի մորաքույրը: Նամակի հետ ուղարկել էին նաեւ սարքավորման օգնությամբ Լիլիթի շնչելու պահին արված լուսանկարը: Օրեր անց պատասխան են ստացել, թե առաջին տիկինը մինչեւ 2012 թ. փետրվար օգնություն հատկացնել չի կարող:

Մեկ անգամ նամակ են գրել նաեւ Վեհափառին: «Երբ մերժեք այս երեխուն ու ամեն օր, երբ ղողանջեն եկեղեցու զանգերը, հիշեք, որ Լիլիթն է օգնության խնդրանքով ձեզ ձեռք մեկնել»,- գրված է եղել նամակում: Եկեղեցուց էլ ոչ մի պատասխան չեն ստացել: Իսկ «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակից պատասխանել են, թե իրենք օգնում են միայն ՁԻԱՀ-ով հիվանդներին:

Սիփանիկի պատգամավորը ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ստեփանյանն է: Նարինեն ասում է, որ դիմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Մասիսի գրասենյակ, պատգամավորը նույնպես տեղյակ է իրենց մասին, սակայն մերժել են` ասելով, թե իրենք նման հարցերով չեն զբաղվում: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից էլ պատասխան չեն ստացել: Տիկին Կարինեն էլ հավելեց, թե այս տարի 25.000 դրամ գյուղապետարանն է օգնություն տրամադրել, սակայն գումարը ծախսել են դպրոցական գրքեր գնելու վրա:

Լիլիթին կալորիականությամբ հարուստ սնունդ է պետք, որպեսզի կարողանա դեղեր խմել: Սննդի հարցով վերջերս կրկին դիմել են Արարատի մարզպետին: Օրեր առաջ պատասխանել են, թե այդ հարցով գյուղապետարանը կզբաղվի: Նարինեն ասում է, որ ոչ մի պաշտոնյա չի ուզում իրենց դրության մեջ մտնել եւ հասկանալ ստեղծված իրավիճակի լրջությունը:

Մինչեւ Լիլիթի վիճակի վատթարացումը եւ Նինա տատի հիվանդությունը, Կարինեն ու Նարինեն կարողացել են աշխատել: Կարինեն հացի փռում է աշխատել եւ կարողացել է երեխաներին շատ թե քիչ պահել, բայց այժմ նրանք հիվանդապահներ են եւ բավարարվում են միայն նպաստով ու թոշակով: 24.500 դրամ Նարինեն է նպաստ ստանում, 25.000 էլ` Կարինեն: Նինա տատի թոշակն էլ մոտ 20.000 դրամ է: Լիլիթը դեռ հաշմանդամության թոշակ չի ստացել, փաստաթղթերը նոր են կարգավորել:

«Քանի ոտ ու ձեռքով էի, էլի երեխեքիս օգնում էի, գոնե գնում փայտ էի հավաքում, բայց հիմա ճար չկա: Լիլիթիկս գնում կանգնում է պահարանի մոտ, ասում եմ` Լիլիթ, ի՞նչ ես ուզում, ասում է` տատի, չգիտեմ ինչ եմ ուզում ուտեմ, բայց հաց չեմ ուզում: Ասեք, ես ի՞նչ անեմ»,- աչքերը սրբելով` ասում էր Նինա տատը:

Մի քանի օր առաջ Լիլիթը գնացել է գյուղի խանութ, ուշադիր զննել վաճառվող սննդամթերքը ու հետ եկել: Նա վաճառողուհուն չի ասել, թե ինչ է ցանկանում: Տան անդամները, իմանալով այդ մասին, այժմ աղջկան չեն թողնում խանութ գնալ, քանի որ սննդի կարիք ունի, իսկ իրենք գումար չունեն: Նարինեն ասում է, որ խանութներին այնքան սննդի պարտք ունեն, որ արդեն պարտքով հաց էլ չեն տալիս:

«Բայց որ երեխեն սոված ա, պիտի պարտք անենք, որ գոնե ցամաք հաց ուտի: Գալիս են պարտքերը խեղդում ուզում են, խայտառակ են անում, անպատվում են, բայց արդեն ամոթներս էլ ենք կորցրել: Մենք չենք, դուք եք, ասեք` ի՞նչ անենք»,- ավելացնում է Նարինեն: Լիլիթը մեկ անգամ ականատես է եղել, թե ինչպես են պարտատերերը վիրավորել մորը ու դրանից հետո ոչինչ չի ուզում ծնողից: Աղջիկն արդեն գիտի նպաստի եւ թոշակի օրերը եւ միայն այդ ժամանակ է խնդրում, որ իրեն եգիպտացորենի ձողիկներ ու ձիթապտուղ գնեն:

«Այս երեխան ոչ մի պայման չունի: Առողջությունը կորցրել է, գոնե երջանիկ մանկությունը շարունակի: Միայն մենք ենք Աստծուց ուժ ստացել ու զանգում ենք սրան-նրան, նորից մերժում ենք ստանում, չենք վհատվում ու այդպես շարունակում ենք: Ձեռքներս ծալենք նստենք, բա այս երեխուն ո՞վ պիտի պաշտպանի: Ոչ մեկն էլ չի օգնում, պետք ա ընտրություններ լինի, որ բերեն մի 5000 դրամ տան»,- ավելացրեց Նարինեն:

Լիլիթը նույնիսկ նորմալ հեռուստացույց չունի: Մուլտֆիլմերը նայում է շատ փոքր հեռուստացույցով: Այս ընտանիքների համար լուրջ է նաեւ վառելափայտի հարցը: Վառում են` ինչ պատահի` հարեւանների տրամադրած պատառոտված հագուստներից մինչեւ փողոցներից հավաքած փայտե կտորներ: Կարինեն ասում է, որ վառարանը հանգցնելուց հետո գիշերը տնակում նույնիսկ ջուրն է սառչում:

Երբ արդեն հրաժեշտ էինք տալիս, Լիլիթը ցույց տվեց իր նկարած տունը` ասելով, որ երազում է այդպիսի տուն ունենալ: Նկարում տունն ուներ 2 դուռ: Ըստ աղջկա` դռներից մեկը Նարինե մորաքրոջ ընտանիքի համար է, քանի որ առանց նրանց չի պատկերացնում իր կյանքը:

Մեկնաբանություններ (25)

Andranik
Why do we Armenians in Republic of Armenia have so many primitive problems which is caused by leaders in Armenia. Millions of $$$ is been send to Armenia for different purposes & yet no positive action has been taken for the poor & helpless, corruption & Mafia is the main cause for all this which no one seems to care about it, this is a real shame for Armenians.
janna
MER EREXEN 8 TAREKAN E HAKOB ARAKRLYAN RENGEN CUYC TVEC SARKOMA ,TERAPOXEL ENQ ISRAEL TEL HASHOMER SHEBA MEDICAL CENTER HIVANDANOCUMUM UNI HASHVEHAMAR ...TEL 0037410-446529
JANNA
MER EREXAN @NDAMEN@ 8 tarekane ev tarapum e SARKOMA HIVANDUTYAMB XNDRUM EM DZES
janna
BAREV DEZ ES UNEM MI XNDRANQ VOR@ VERABERVUM E EREXAYIN QROCHS EREXAN HIVAND E VOR@ UNI OGNUTYAN KARIQ XNDRUM EM OGNEQ MEZ VOR PRKENQ MER EREXAYI KYANQ@
zohrab
lets all who can without blaming anyone do whatever we can to help lilit and her family give them our hand and pick them up and let them live
Էդիկ Բաղդասարյան
Մարիամ, Լիլիթը այդտեղ հաշվառված է եւ բուժումները այդտեղ է ստանում:
Մարիամ
Հարգելի սրտացավ հայրենակիցներ, ինձ հաջողվեց կապ հաստատել Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի ղեկավարի հետ, խնդրում եմ իմ` [email protected] հասցեին ուղարկել ընտանիքի հասցեն և հեռախոսահամարը, որպեսզի կարողանանք ապահովել նաև մասնագետների մասնակցությունը այս երեխայի եթե ոչ ապաքինման,ապա գոնե կյանքի որակի բարելավման գործում:
sofya
Ete jamanak chkorcnel ev arag stexcel ngo- ri naev mijazgain Worl Vision, UNISEF, Karmir Kach ..., ajl kazmakerputyuneri, petakan atyanneri- ete da kstacvi, andzeri, ZLM-ri NETWORKING ajd harci shurj , cisht gnahatel kariqnery- socialakan, bjshkakan, pr-y kareliya hascnel anel inch vor lurj ban.
Sofya
Leviki het lriv hamadzayn em. Mukoviscedozy- shaat lurja, shtap petqa ognel, ev voch miajn poxov. Menq unenq erexaneri pashtpanutyan harceri shurj hasarakakan kazmakerputyunneri koalicia- dimel ajntex ajs depqov, iranq kbashxen aneliqnery. Ev grel, ev Varchapetin ev Naxagahin, koaliciai anunic nuinpes. Mec papetov. ev Amen inchy-lusabanel zlm-rum. Ov ed koaliciaum canot uni? greq kapnveq.... miajn poxer che vor petq en galu, ajl naev kamavorner. Ova patrast? Angliai bjishknery erdvum en mukoviscedozov erexanerin ognel minchev verjin shunchy, erevi kunenan mec fonder...
Hetq
Հարգելի ընթերցողներ, Լիլիթին եւ նրա ընտանիքին օգնելու համար կապվեք նյութի հեղինակի` Գրիշա Բալասանյանի հետ: Հեռ` (+374) 93822680 Էլ. հասցե` [email protected] ֆեյսբուք` https://www.facebook.com/grisha.balasanyan Dear readers, If you want to help Lilit and her family, please, contact Grisha Balasanyan: author of the article. Mobile: (+374) 93822680 E-mail: [email protected] Facebook: https://www.facebook.com/grisha.balasanyan
levik
Hey people, simmer down. Hetq is a newspaper and not a charity organization. Do you want it to cover social issues and then organize telethins as well? What about the responsiblity of readers in Armenia? Let them get together and organize the right manner to assist this girl and her family.
Hasmik
Xndrumem grek nranc hascen, es karoxem ayd erexayin dexer uxarkel. Ete apreluc linei Hayastanum, andzamb kgnayi ayd gyux@. Mukoviscdidoz hiavandutyun@ shat hazvadep hivandutyun@ ev bolor hich te shat kaxakakirt erkrnerum ayd hivandner@ gtnvumen hatuk hashmarman mech. Anpayman grek nranc heraxosahamarner@
Ариман
Ну и что? Доди Гаго Лфик Само... не это ли мы? какими же надо быть бессердечными ублюдками чтоб мимо пройти чьей то жизни и спокойно наблюдать за всем этим? Аромения. кто воспевать станет тебя? каталикос? Отказал? Зажрались церковные сволочи! Бога забыли? видать забыли... а жаль.. читал статью и думал ... неплохо бы соорудить банду и всех головастиков умников лишить их капитала.. да так чтоб сами стали побираться и просить помощи.. финансируют спорт.. а детей нуждающихся кто финансирует? а? Или тока деньги отмываем?
Gayane
Հրաչյա Ամիրյան ԴՐԱԽՏՆ ՈՒ ԴԺՈԽՔԸ Մի անգամ ռաբբին Աստծու հետ զրուցում էր Դրախտի և Դժոխքի մասին: — Ես քեզ ցույց կտամ Դժոխքը,— ասաց Աստված և ռաբիին տարավ մի սենյակ: Սենյակը լիքն էր հյուծված և հուսահատված մարդկանցով: Մարդիկ նստած էին մեծ, կլոր սեղանի շուրջը, իսկ սեղանի կենտրոնում ծխարձակող հսկայական կաթսա էր դրված: Կաթսայում այնքան շատ խաշած միս կար, որ լիուլի կբավականացներ բոլորին: Միսն այնպիսի հիասքանչ բուրմունք էր արձակում, որ ռաբբիի բերանը լցվեց թքով: Չնայած դրան՝ ոչ ոք մսին ձեռք չէր տալիս: Սեղանի շուրջ նստածներից յուրաքանչյուրը ձեռքին չափազանց երկար պոչով մի գդալ ուներ: Գդալի պոչը բավականաչափ երկար էր կաթսայից լիքը գդալ միս հանելու համար, բայց այն նաև չափազանց երկար էր միսը բերանը հասցնելու համար: Ռաբբին հասկացավ, որ այդ մարդկանց տառապանքներն իրոք որ սոսկալի էին և կարեկցաբար գլուխը հակեց ներքև: — Իսկ հիմա ես քեզ ցույց կտամ Դրախտը,— ասաց Աստված, և նրանք մեկ ուրիշ սենյակ մտան: Սենյակը նախորդի ճիշտ պատճենն էր՝ նույն մեծ, կլոր սեղանը, մսով լի նույն հսկայական կաթսան, չափազանց երկար պոչերով նույն գդալները: Բայց այստեղ ուրախության մթնոլորտ էր տիրում. բոլորը կուշտ էին, կերած–խմած և կարմրաթուշ: Ռաբբին տարակուսանքով նայեց Աստծուն: — Ամեն ինչ շատ հասարակ է,— բացատրեց Աստված.— ընդամենը որո-շակի հմտություն է պահանջվում: Բանն այն է, որ այս սենյակի մարդիկ սովորել են կերակրել մեկը մյուսին:
Anna
Joghovurd, Hetqy tramadrec indz yntaniqi hamary. Ete cankacoghner kan ognelu, kapnveq im het [email protected]. Karogh enq miasin mi ban mtatsel.
Anna
Khndrum em tramadrel heraxosahamar, vorov hnaravor a kapnvel ayd yntaniqi het ognelu npatakov. Kcankanaji uraxutyun patcharel erexajin.
elenoid
ես պատրաստ եմ լիքը տաք շորեր, խաղալլիքներ տալ իրանց: կապվեք ինձ հետ [email protected]ի միջոցով
hay_mard
Es shat em khndrum dses tramadrek inch vor kontakt. es anpayman inch vor banov kognem. es misht hetevum em dser hotvatsnerin ev hnaravorytyan sahmannerum ognum em, ev pordsum em da anel sharunakabar. spasum em heraxosi hamari
Zara
menq karox enq nayev ognutyun@ dzer xmbagrutyun berel, uxxaki aseq erb
Ա. Հովհաննիսյան
կոնկռետ առաջարկւմ եմ hetq.am -ին հաշվեհամար բացեք այս ընտանիքին օգնելու համար. Կարող է ժամանակ չունենք գնալու այնտեղ բայց ցանկույուն ունենք օգնելու: անձամբ ես վստահւմ եմ ՀԵՏՔԻՆ և վստահ եմ որ գումարը կծառայի իր նպատակին: Սպասում եմ Ձեր պատասխանին:
Sylvia
Yes norits em khndroum mi herakhosahamar vorov karogh enk kapvel ays @ntaniqi het, ete Hayastanoum lineyi anpatdchar kegnayi, bayc ankareli vochinch chka.... merci...
NArek
apsos, vor esorva mer irakanutyan mej aprum en nman antarber mardik, uxaki apshel karelia, te vonc en karoxanum tenc sarnasrtoren aprel ev dzerq chmeknel kariqi mej gtnvox mardun, ov esor uni et ognutyan ev jermutyan kariq@...
Luc
Ekeq gone inch vor banov ognenq - snund, dex, grenakan pituyqner, pox. Kareli a mi or hatkacnel yev gnal ayd gyux. Inch kaseq?
Zara
Xndrum em anpayman heraxoshamar tveq, vorpeszi gone inch vor banov ognem nranc
Sylvia
Shaaaaaat tsavali e... bayc kareli e mi voreve herakhosi hamar unenal irenc het kapvelu hamar kam mi ourish ayl midjots...merci...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter