Հակառակորդը գնդակոծել է Դովեղ գյուղը. տուժածներ ու վիրավորներ չկան (վիդեո)
Ս.թ. ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:
Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել