HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երշիկի պատմությունն ավարտվեց. «Սաս-գրուպ»-ի և BlogNews.am-ի միջև տարաձայնությունները հարթվել են

BlogNews.am-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը հայտնում է, որ «Սաս-գրուպ» ՍՊԸ-ի և BlogNews.am կայքի միջև տարաձայնություններն այլևս հարթված են:

Համացանցում բլոգերներից մեկը մի նյութ էր հրապարակել, որում «Սաս-գրուպ» ՍՊԸ-ին մեղադրում էր վաճառվող ապրանքների ժամկետները կեղծելու և փաստացի ժամկետանց ապրանք վաճառելու մեջ: Բլոգերը նաև պնդել էր, որ ժամկետանց ապրանք օգտագործելու հետևանքով թունավորվել է: BlogNews.am-ը հրապարակել էր վերջինիս հոդվածը, որի արդյունքում «Սաս-գրուպ»ՍՊԸ-ի ներկայացուցիչը կապվել էր BlogNews-ի խմբագրության հետ և խնդրել նյութը կայքից հանել: Քանի որ բլոգերն ի հայտ չէր եկել, կայքի գլխավոր խմբագիր Ա.Անտինյանը նյութը հեռացրել էր՝ փորձելով կանխել նրա հետագա տարածումը: Մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, հղում անելով BlogNews.am կայքին, վերահրապարակում են այն, ինչի արդյունքում «Սաս-գրուպ»-ը դիմում է դատարան՝ BlogNews.am-ի գլխավոր խմբագրից պահանջելով 2.000.000 դրամ փոխհատուցում:

«Սաս-գրուպ» ընկերությունը որոշում է կայացրել գալ հաշտության BlogNews.am կայքի հետ: «Սաս-գրուպ» ընկերության և BlogNews-ի շահերը ներկայացնող «Defense» իրավաբանական ընկերության ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում, ինչպես հայտնում է BlogNews.am-ը, «Սաս-գրուպ» ՍՊԸ-ն հետ է վերցնում իր հայցադիմումը՝ հաստատելով, որ այլևս չունի ոչ մի առարկություն BlogNews.am-ի դեմ: Միաժամանակ BlogNews.am-ը հաստատում է, որ չունի ոչ մի պահանջ «Սաս-գրուպ» ՍՊԸ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter