
Բժիշկներն ազատ կարձակվեն գրավի դիմաց
Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Նաիրա Ավետիսյանը բավարարեց նախաքննական մարմնի'Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի բժիշկներ Վարդան Մխիթարյանի և Գեորգի Իլոյանի նկատմամբ խափանման միջոց նշանակելու մասին միջնորդությունը'կալանքը փոխարինելով գրավով: Այս պահին բժիշկները դեռ անազատության մեջ են: Օրենքով սահմանված 72 ժամը լրանալուց և նշանակված գրավը վճարելուց հետո ազատ կարձակվեն:
Նրանց օրինական շահերը ներկայացնող փաստաբաններ Ռուբեն Հակոբյանն ու Կարեն Թումանյանը շարունակում են պնդել, որ քննիչի միջնորդությունն անհիմն է, ուստի'դատարանի կողմից պետք է մերժվեր ամբողջությամբ: Բայց առայժմ այս որոշմամբ էլ են գոհանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել