HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Մանգասարյանը պատասխանում է սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանին

Օրերս սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանը պատասխանել էր Վլադիմիր Մանգասարյանի հրապարակմանը և եռօրյա ժամկետ տրամադրել նրան` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար: Այսօր Վլադիմիր Մանգասարյանը պատասխանել է Է. Խուդյանին.

«Ես հո իզուր չէի անհանգստանում, երբ լրատվամիջոցներին հղած նամակում ենթադրում էի, որ ինձ շուտով կհայտարարեն ազգի թշնամի: Անվանեց: «Հայաստանը կեղեքող, թալանող և հուսահատության հասցնող»: Դե դա ոչինչ է այն ամենի համեմատությամբ, ինչի մասին նա զառանցում  է. «Լ. Սարգսյանը, դատախազությունը, ՊԵԿ-ն ու դատավորները անհանգստացած են իրենց հովանավորչությամբ»:

Հանդես գալով լրատվամիջոցներով ես նպատակ չեմ ունեցել լրատվամիջոցները վերածելու կրկեսի արենայի, այլ բարձրաձայնելու իրականությունը, թույլ չտալու անլիարժեքության բարդույթով տառապող մարդուն շարունակելու խաբել գնորդներին:

Բայց երևում է նա նույնիսկ չի հասկացել նյութը և նրանում շարադրված մեղադրանքները:

Համոզված եմ, որ Խուդյանի մոտ առկա են անազնիվ խաղացողի բոլոր նախանշանները, և դատելով նրա ներկայացրած վերջնագրի խղճուկ շարադրանքից և աբսուրդի աստիճանի հասցված մտաեզրահանգումներից, ենթադրում եմ, որ տուզիկի հետ չի համաձայնեցրել:

Եթե լուրջ, ապա ինձ ավելի է անհանգստացնում, որ Խուդյանը չի հասկացել նաև իմ կոչը. «Եթե տղամարդ ես» թեմայով, պարզվում է` նա պատրաստ է գալ, բայց չի ցանկանում հանդիպել «իմ տեսակի հետ», և քանի որ, ըստ Խուդյանի, ՊԵԿ-ը, դատախազները և դատավորները փիս վախեցած են, ուրեմն մնաց որ Խուդյանը հանդիպի տուզիկի հետ:

Բա դրա համար արժե գալ:

Հա, մոռացա ասեմ, որ գաս, բոբիկ կգաս, թե չէ մեկ էլ տեսար դատախազությունը իսկապես կոշիկներդ…, մնացածը ինչպես քո շարադրած տեքստում:

Եվ, ինչպես խոստացել էի, ներկայացնում եմ փաստերը:

Վստահ եմ, որ Խուդյանը ջանք չի խնայի անմիջապես հայտարարելու, որ ամեն ինչ սուտ է, հնարած, բայց այս դեպքում, կարծում եմ, վերջապես կըմբոստանան բոլոր այն գնորդները, որ նաև իմ շնորհիվ չեն կորցրել իրենց ունեցվածքը, իսկ նրանք 90-ից 76-ն են:

 Հարգանքներով`  Վլադիսլավ Մանգասարյան 7.12.2012թ. ք. Երևան 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ՈՒՆԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԽՈՒԴՅԱՆԻ ԵՎ ԵՍԱՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿՆԻՔՈՎ, ԲԱՆԿԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ: 

Տեղեկանք

Է.Խուդյանի կողմից իրականացրած գործարքների մասին  2005-20072թթ.

Տարածք թ.4   Մակերեսը 227.7 քմ:

2010թ. փետրվարի 2-ին «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն առք ու վաճառքի նախնական պայմանագիր է կնքել քաղաքացի Գեղամ Խաչատրյանի հետ, որը բնակվում է ԱՄՆ-ում և հանդիսանում է Է. Խուդյանի ընկերը /Սիգարետ Գեղամ/, 284.625 ԱՄՆ դոլար արժեքով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից Գ. Խաչատրյանի անունով ստացվել է 121.980 ԱՄՆ դոլար /Է. Եսայան/, 162.645 ԱՄՆ դոլարը ստացել է Է.Խուդյանը: Գեղամ Խաչատրյանը ստացել է վկայական:

Տարածք թ.14    Մակերեսը 101.2 քմ:

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 02.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Կիրակոս Վահանյանի հետ 98.670 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից ստացվել է 53.980 ԱՄՆ դոլար, իսկ 44.690 ԱՄՆ դոլարը ստացել է Է. Խուդյանը: Կ.Վահանյանը ստացել է վկայական:

Տարածք թ.15    Մակերեսը 79.7 քմ:

“Արին Կապիտալ” ՍՊԸ-ն 10.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Կարեն Խաչատրյան հետ 77.309 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից Կ. Խաչատրյանի անունով ստացվել է 42.980 ԱՄՆ դոլար, իսկ 34.329 ԱՄՆ դոլարը ստացել է Է.Խուդյանը: Կ. Խաչատրյանը ստացել է վկայական:

Բնակարան թ.13    Մակերեսը 167.9 քմ:

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 10.03.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Համլետ Պետրոսյանի հետ 163.703 ԱՄՆ դոլար արժեքով: Գումարն ամբողջությամբ ստացել է Է. Խուդյանը: Հ. Պետրոսյանը հանդիսանում է Է. Խուդյանի ազգականը: «Արին Կապիտալ» գումարը չի մուտքագրվել: Հ. Պետրոսյանը ստացել է սեփականության վկայական:

Բնակարան թ.19    Մակերեսը 151.9 քմ:

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 10.03.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Արամ Սարգսյանի հետ 147.340 ԱՄՆ դոլար արժեքով: Գումարն ամբողջությամբ ստացել է Է. Խուդյանը: Ա. Սարգսյանը հանդիսանում է Է. Խուդյանի ազգականը: «Արին Կապիտալ» գումարը չի մուտքագրվել: Ա. Սարգսյանը ստացել է սեփականության վկայական:

Բնակարան թ.42        Մակերեսը 167.5 քմ:

«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 02.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Խաչիկ Ղուկասյանի հետ 162.475 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից ստացվել է 89.380 ԱՄՆ դոլար, իսկ 73.095 ԱՄՆ դոլարը ստացել է Է. Խուդյանը:  Խ. Ղուկասյանը ստացել է վկայական:

Կատարենք հաշվարկ

Վերը նշված 6 (վեց) տարածքների

1. գինը է` 284.625 + 98.670 + 77.309 + 163.703 + 147.340 + 162.475 = 934.122 

2. վճարված գումարն է`121.980 + 53.980 + 42.980 + 0 + 0 + 89.380 = 308.320

3. Գնի եւ վճարված գումարների տարբերությունն է` 934.122-308.320 = 625.802 

Հարց Է. Խուդյանին

Նշված փաստերը համապատասխանո՞ւմ են իրականությա±նը, թե՞ ոչ: Նշված գործարքների արդյունքում Դուք յուրացրե՞լ եք 625.802 ԱՄՆ դոլար, թե՞ ոչ»:

Մեկնաբանություններ (3)

Էդմոնդ Խուդյան
Ես 2008թ-ի Հոկտեմբերից հետո մեկ դոլար անգամ չեմ ստացել: Ընդհակառակը, ես եմ գումարներ տվել: Այս մարդը փաստ չունի, նրա հայտարարությունները սուտ են: Իմ փաստերը կներկայացնեմ մեկ օրից:
Vartan
Inz tvum e vor ais mardik tarber lezunerov en xosum. Paster' bervas en 2005-2007 tvakanneri hamar. Pataschan' asum e vor 2008 tvakanic heto gumar chem ashxatel. Isk 2005-2007 tvakannerin?
Լեռնիկ
Vardan, «2005-2007» գրառումը Վլադի հերթական մուտիտն է. տես նույն հոդվածը «Հրապարակ»-ում առանց այդ ժամանակաշրջանի է: Հարցը նրանում է, որ 2007-ին Էդմոնդը գումարներ ստացել է, բայց դա ինչ կապ ունի վլադի կողմից մատնանշված գործարքների հետ, որոնք տեղի են ունեցել 2010թ.-ին: Այդ իմաստով էլ, Էդմոնդի ասելիքն այն է, որ ոչ միայն 2010թ. գործարքով, այլ` ընդհանրապես 2008-ից հետո ոչ մի գումար չի ստացել: Իսկ վլադը Գեղամի գործարքով վառված է, որովհետև իրա կարճ խելքով այդ գործարքը խայծ է եղել և դրանից հետո Գեղամից ևս 300.000 դոլար էր խնդրում/խոսակցությանը մասնակցել եմ/, որը պետք է արդեն քցեր, բայց Գեղամը չվստահեց, դրա համար էլ վլադը վառված է`3անգամ անամոթաբար դատարան է դիմել ու...,հիմա էլ առիթը բաց չի թողնում իմ հասցեին լաչառի պես արտահայտվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter