HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Իտալացուն զրկեցին իր սեփականությունից

Հոկտեմբերի 8-ին ԴԱՀԿ ծառայության դահլիճում կայացավ Իտալիայի քաղաքացի Մարկո Լիոնելլոյի սեփականություն հանդիսացող Վարդանանց 4 հասցեի 160 քմ խանութի աճուրդը:

Աճուրդը ընթանում էր, իսկ դրսում` Հալաբյան փողոցի վրա «Գազ-3» մակնիշի, 133 ԼԼ 01 պետհամարանիշով մեքենայում երկու ուղեւորներ սպասում էին: Ո՞վ է լինելու այս խանութի գնորդը: Դահլիճում տասնյակ մարդիկ էին, եւ գուշակել, թե նրանցից ո՞վ է գնորդը, անհնար էր: Սակարկողը հայտարարեց հասցեն, լսվեց մուրճի ձայնը: Դահլիճի մեջտեղի շարքերում բարձրացավ ձեռքը: Վաթսունին մոտ տղամարդ էր, հուզված էր, երեւում էր, որ առաջին անգամ է մասնակցում աճուրդի, որովհետեւ ձեռքը չէր իջեցնում: Աճուրդ անցկացնողը ստիպված դիմեց նրան` եթե չեք ուզում գինը բարձրացնել, իջեցրեք Ձեր ձեռքը: Քիչ անց դրսում զրուցեցինք գնորդի` Դերենիկ Հարությունյանի հետ: Նա իրոք հաջողակ էր, քանի որ առանց որեւէ դժվարության 18,5 հազար դոլարով քաղաքի կենտրոնում գնեց շքեղ վերանորոգված 160 քմ տարածքը: Իր ասելով` ինքը գործարար է, Մոսկվայում զբաղվել է առեւտրով եւ այժմ որոշել է Երեւանում խանութ աշխատացնել: Մենք պարզել ենք, թե ով է Վարդանանց 4 հասցեի 160 քմ խանութի իրական տերը, բայց առայժմ չենք հրապարակում: Դերենիկ Հարությունյանը դուրս եկավ շենքից, նստեց 133 ԼԼ 01 պետհամարանիշով մեքենան ու հեռացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter