HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկազ Քոչինյանը բողոքարկում է դատախազի որոշումը

Հունվարի 24-ին Վանաձորի առաջին ատյանի դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի՝ դատախազի որոշման դեմ բերած բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ «Հետքի» «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածի փաստերով Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ Հայկազ Քոչինյանի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

Դատարանում Հայկազ Քոչինյանի ներկայացուցիչ, պաշտպան Արտակ Ոսկանյանը նշեց, որ քրեական գործ հարուցելու իր որոշմամբ Լոռու մարզի դատախազը կոպտորեն խախտել է Հայկազ Քոչինյանի անմեղության կանխավարկածի իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեադատավարական օրենսգրքով:

Բողոքը հիմնավորելու համար Արտակ Ոսկանյանը մասնավորապես վկայակոչեց ՀՀ դատաիրավական օրենսգրքի 182 հոդվածը, որը սահմանում է քրեական գործ հարուցելու կարգը: Ըստ կարգի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է նշել քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքը, օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, հանցագործությունից տուժած անձը, հարուցելուց հետո գործի ընթացքը և այլն:

«Այսպիսով, վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծություններից երևում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հանցագործություն կատարած անձի պահանջը ենթադրված չէ, այսինքն՝ քրեական դատավարությունում քրեական գործ հարուցվում է փաստի առթիվ»,- ասաց Արտակ Ոսկանյանը:

Պաշտպանը դատարանից պահանջեց վերացնել Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին դատախազի որոշումը: ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 182-րդ հոդվածում անձի դեմ քրեական գործ հարուցելու իրավունքը օրենսդիրը ուղղակիորեն չի արգելում, որից էլ կարելի ենթադրել, դա թողնում է դատախազի որոշմանը, որի իրավունքը ամրագրված է քրեական դատավարական օրենսգրքի 53 հոդվածի 3-րդ կետով:

Արտակ Ոսկանյանն իր փաստարկներում շրջանցում էր ՀՀ քրեական դատավարական օրենսգրքով հաստատագրված դատախազի այն լիազորությունները, որոնցով նա պարտավոր է մեղադրյալի կամ վերջինիս գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի դեմ հայց հարուցել՝ ի պաշտպանության պետության գույքային շահերի:

Շնողի գյուղապետարանի գույքային պատասխանատու Հայկազ Քոչինյանի ապօրինությունների վերաբերյալ դատախազի որոշումը Կարեն Շահբազյանի առաջին և միակ որոշումը չէր: «Հետքի» մեկ այլ՝ «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ»,- լրագրողին ասում է գյուղապետը» հոդվածի փաստերի առթիվ դատախազը ևս քրեական գործ էր հարուցել:

Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանի ապօրինությունների մասին «Հետքը» վերջին 2 տարում հրապարակել է 9 հոդված, որոնց ընթերցողներից է եղել նաև մարզի դատախազը: Հոդվածների ահազանգերը նրա հանձնարարությամբ ուսումնասիրել են նախաքննող մարմինները: Դատախազությունն իր ուսումնասիրության արդյունքներով չի հերքել թերթի հրապարակումների փաստերը: Դրանց նկատմամբ լուռ համաձայնություն է դրսևորել նաև Հայկազ Քոչինյանը:

Լոռու մարզի դատախազության դատախազ Արմեն Շիրոյանը անհիմն համարեց Հայկազ Քոչինյանի բողոքը և նրա ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի իրավական հիմնավորումները: Նա նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական դատավարությունում քրեական գործ հարուցվում է քրեական օրենքով չթույլատրված, ենթադրաբար կատարած հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի և փաստի առթիվ և որևէ անձի համար քրեական դատավարությունում այլ իրավական հետևանք չի առաջացնում:

Դատախազը հայտնեց, որ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր են եղել օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լրատվության միջոցի՝ «Հետք» էլեկտրոնային թերթի հաղորդումը և հաղորդմամբ նշված փաստերը, այդ թվում գյուղապետարանի աշխատակիցների, գյուղացիների հայտարարությունները և ուսումնասիրված փաստաթղթերը:

Արմեն Շիրոյանը նշեց, որ քննարկվող հարցի շուրջ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. օգոստոսի 25-ի որոշումը: Դատավոր Մելքոնյանը Արմեն Շիրոյանից պահանջեց դատախազի որոշման համար հիմք եղած «Հետքի» հոդվածը, որը Արմեն Շիրոյանը իր հետ չէր ներկայացրել դատարան:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Մեկնաբանություններ (7)

sergik
քրեական դատավարության օրենսգրքի 175 և 176 հոդվածները քրեական գործ հարուցելու հիմքերի ու առիթների, մասին է , որի մեջ ի դեպ նշվում է նաև լրատվամիջոցների հաղորդումը, իսկ քրեական օրենսգրքի սեփականությունների դեմ ուղղված հանցագործությունների գլխի 179 հոդվածով որակվում է արարքը, քրեական գործ է հարուցվում էն դեպքում եթե, առկա են հանցագորցության բոլոր կողմերը, օբյեկտը, սուբյեկտը, օբյեկտիվ կողմի հատկանիշներն ու սուբյեկտիվ կողմի հատկանիշները, ինչը լրիվ կա
sergik
Հոդված 176. Քրեական գործ հարուցելու առիթները 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. Հոդված 179. Լրատվության միջոցների հաղորդումները 1. Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ լրատվության միջոցներին հասցեագրված եւ չհրապարակված հաղորդակցություններում:
sergik
Հոդված 182. Քրեական գործ հարուցելու կարգը 1. Քրեական գործ հարուցելու առիթի եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին: 2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը: 3. Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաեւ քաղաքացիական հայցվոր: 4. Քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: 5. Քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն հանցագործությունը խափանելու եւ կանխելու, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն առարկաները եւ փաստաթղթերը պահելու եւ պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ: 1 ka da aritna, 2. դա քրեական օրենսգրքի հոդվածնա , ինչը դատախազը հնարավոր չի որակած չլինի( spanutjuna ,goghutjuna, jurazuma incha) 3.asuma ete, da woch partadir paymana, chnayaz qani wor wnas e hascvel sepakanutyan hanrajin cevin, tuzhogh koghm petq e chanachvi petutjuny, hamaynqy
sergik
inch kap uni 53 hodvacov dataxazi liazorutjunneri shrjanake, ete dataxaze aranz himqeri chi karogh dataracnel qreakan hetapndume, inche nshanakum որից էլ կարելի ենթադրել, դա թողնում է դատախազի որոշմանը, որի իրավունքը ամրագրված է քրեական դատավարական օրենսգրքի 53 հոդվածի 3-րդ կետով: ենթադրել բառը բացառվում է իրավունքի մեջ, այնել քրեական իրավունքի մեջ ,կամ կա կամ չկա....
sergik
կատարվել է հանցագործություն, համայնքային բյուջեի յուրացաման տեսքով, դրա մասին հաղորդվել է հետքով, դատախազությունն ըստ օրենքի պարտավոր էր արձագանքել, դրանից հետո նա պարտավոր էր կամ գործ հարուցել կամ մեռժել, հարուցելուց հետո գործն ուղարկումա կամ քննիչին կամ իր վարույթա ընդունում ,դրանից հետո գնումա գործի քննություն , նոր միայն կամ մեղադրական որոշումա կայացվում կամ կառճվումա կամ....եթե մարդն անմեղա վախենալու բան չունի
sergik
հանցակազմի բոլոր հատկանիշները կան օբյեկտը՝ հանրային սեփականությունը, սուբյեկտը՝ հանցագործություն կատարող անձը կա, սուբեկտիվ կողմի հատկանիշ՝ մեղքը կա, օբյեկտիվ կողմի հատկանիշ՝ շահը կա...
sergik
նախկին գյուղապետի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2/1, 308հոդվածի 1, 314 հոդվածի 1 կետերով...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter