HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատը, Սերոբն ու իրավապահները

«Հետքի» հրապարակումներից հետո բացահայտվեցին Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից Ախթալայում իրականացված մանկապղծության դեպքերը, որոնց համար վերջինս դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

Մանկապղծությունը հետևյալն էր. Սերոբ Տեր-Պողոսյանը գումար էր տալիս անչափահաս տղա երեխաներին և նրանց հետ սեռական բնույթի գործողություններ կատարում կամ արվամոլությամբ զբաղվում, որը որակվեց տուժողների անօգնական վիճակից օգտվել՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի, որը մինչև 10, նույնիսկ 15 տարի ազատազրկում է նախատեսում:

«Հետքի» մեկ այլ հրապարակումից հետո բացահայտվեց անչափահաս Կարինեի (անունը փոխված է) բռնաբարության գործով ամբաստանյալ, Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի իրականացրած մանկապղծության ևս մեկ դեպք, որը կատարվել է հետևյալ կերպ. Ազատ Ղուկասյանը ոստիկանություն տանելու պատրվակով իր մեքենան է նստեցրել հարևանների կողմից գողության մեջ մեղադրվող, այդ ժամանակ 9-րդ դասարանի 15-ամյա աշակերտուհի Ա.-ին, սակայն ճանապարհին կանգնեցրել է ավտոմեքենան և ոստիկանություն չտանելու պայմանով ստիպել վերջինիս սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ:

Այս գործով Ազատ Ղուկասյանի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով (սեռական հարաբերության հարկադրելը շանտաժի միջոցով), որը մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում: Արդյունքում 21.01.2013թ. որոշմամբ համաներում է կիրառվել, ու գործի վարույթը կարճվել է:

Ի՞նչ է ստացվում, երբ 16 տարին չլրացած տղա երեխային գումար են տալիս և հետը սեռական բնույթի հարաբերություն ունենում կամ համասեռամոլությամբ զբաղվում, դա համարվում է անօգնական վիճակի օգտագործում, սակայն երբ նույն տարիքի աղջիկ երեխային ոստիկանություն տանելու սպառնալիքով բնակավայրից դուրս գիշերով ստիպում են սեռական հարաբերություն ունենալ, դա չի՞ համարվում անօգնական վիճակի օգտագործում:

Կարծում եմ՝ ինչ-որ բան այն չէ: Եվ ահա թե ինչը. Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մեղադրողներից մեկը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ եթե տուժողները երեխաներ չլինեին, այլ լինեին չափահաս, կասեինք՝ Սերոբը գալուբոյ է ու վերջ, այսինքն՝ գումար վճարելով համասեռամոլությունը քրեորեն պատժելի չէ, և այստեղ էական նշանակություն է ունեցել այն, որ տուժողները երեխաներ են եղել, ուստի նրանց նկատմամբ կատարվածը համարվել է անօգնական վիճակի օգտագործում:

Նմանապես, եթե չափահաս անձի հետ, ոստիկանություն տանելու սպառնալիքով, սեռական հարաբերության մեջ մտնելը կարող է համարվել շանտաժի միջոցով սեռական հարաբերության մեջ մտնել և ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով որակվել, որը մինչև 3 տարվա ազատազրկում է նախատեսում, ապա նույն արարքը երեխայի նկատմամբ կատարելու դեպքում առավել քան (համեմատած գումար վճարելու հետ) գործ ունենք այդ երեխայի անօգնական վիճակն օգտագործելու հետ:

Այսինքն՝ նույն երևույթը երեխաների համար մի իրավիճակ է առաջացնում, չափահասի համար՝ մեկ այլ իրավիճակ, հակառակ դեպքում գումար վճարելով համասեռամոլությամբ զբաղվող կամ սեռական բնույթի գործողություններ կատարող Սերոբ Տեր-Պողոսյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, որում բացակայում է հարկադրանքի և անօգնական վիճակի տարրը, և պատասխանատվության հիմքը տուժողի 16 տարին լրացած չլինելն է և ընդամենը տուգանք կամ առավելագույնը 2 տարվա ազատազրկում է նախատեսում:

Ինչպես տեսնում ենք, Ազատ Ղուկասյանի և Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ երկակի մոտեցում է ցուցաբերվել:

Բայց սա դեռ ամենը չէ:

Ազատ Ղուկասյանի նկատմամբ համաներում էլ է կիրառվել 26.05.2011թ. ուժի մեջ մտած, Համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ որոշման 6-րդ կետի 2-րդ կենթակետին հղումով, որի համաձայն՝ պետք է կարճվեն այն գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում:

Սակայն համաներման մասին որոշումը մեկ այլ կետ ևս ունի: Այսպես, որոշման 9-րդ կետի 8-րդ ենթակետով հստակ սահմանված է. համաներումը չկիրառել մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում:

Ազատ Ղուկասյանը մեղադրվում է նաև 16 տարին չլրացած Կարինեի (անունը փոխված է) բռնաբարության (ՀՀ քր. օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) մեջ, որի վրա, Համաներման մասին որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն, համաներում չի տարածվում, հետևաբար Ազատ Ղուկասյանի վրա ընդհանրապես չէր կարող համաներում տարածվել:

Հարց է ծագում՝ ո՞նց է լինում, որ սենց է լինում:

Հ.Գ. երբ 23.01.2013թ.-ին Հարթաշենում էի և դեռ չգիտեի Ազատ Ղուկասյանի վրա համաներում տարածելու և 21.01.2013թ.-ին քրեական գործը կարճելու մասին, բնակիչներն ինձ ասացին, որ մեկ շաբաթ առաջ՝ այսինքն հունվարի 16-18-ին, Ազատ Ղուկասյանի կինը և/կամ որդին բանկից 10.000 դոլար վարկ են վերցրել, անգամ ասացին, որ գրավ են դրել աներոջ տունը: Չգիտեմ, թե որքանով է հավաստի այս տեղեկությունը, սակայն հուսով եմ, որ դա չէ պատճառը, որ Ազատ Ղուկասյանի նկատմամբ նման տարբերակված մոտեցում է ցուցաբերվել:

Կարեն Մեժլումյան
փաստաբան

Մեկնաբանություններ (13)

......33333
lseq anush kocecyal henc dzer nmanneri hamara es od@ apsos,duq eq pcacnum as ashxar@,anamotner,anuxex@ du es eshi gluxh
Marine
Hargeli Karen Mezhlumyan! Qani Hayastanum kan arman,,hay, artyr,**** kochecyalner,voronq pastpanum en azat ghukasyani nmannerin, ayd erkrum orenq ch gorci.Hamozvac em vark@ vercvel e henc kasharqi talu npatakov.Tghur erevuyt e ,shat tghur
Անուշ Ավետյան
Ամոթ է, վերջապես, հասկացեք, բռնաբարողներին, մանկապիղծներին ու դրանց նմաններին պաշտպանելը ու համաներում անելը, անուղեղ է նրան համաներումով ազատողը, էդ ազատ կոչեցյալին պետք է նրա տուն ուղարկել, գործը այնտեղ շարունակելու համար, ափսոս է այս օդը ,որ դրանք շնչում են, իրենք էլ են սերոբ ու ազատ, հայ եք չէ, մի քիչ նամուս ունեցեք, ու իմացեք որ անուղեղին եք պաշտպանում, հազար ամոթ
Arpi
lseq mi ban asemete et serobin datel en uremn mexavor e,isk Azati vra voc mi apacuyc cka te ce mi taria xaxum en kdatein ,im karciqov bolor xelaci mardik da @nkalum en
Վ. Առաքելյան
Հարգելի պարոն Մեժլումյան, զարմանում եմ, որ դեռ հույս ունեք թե ինչ որ դատավոր կամ դատախազ կաշառք չի վերցնում: Եթե հետազոտենք ապա կպարզենք, որ նախաքննչական կալանքում գտնվող կալանավորների զգալի մասի բարեկամները ստիպված 10.000 դոլար կամ ավելի վարկ են վերցրել, բնակարան են վաճառել, ...., իսկ ով այդ բանը չի կարողացել անել կամ պարզապես իսկապես անմեղ է և հետն էլ ազնիվ, այդ դեպքում միայն նրա տեղը բանտն է: Այսպիսով ամենամեծ հանցագործների տեղը կաշառքով ձեռք բերած դատավորի, դատախազի կամ այդ աստիճաններով ավելի վեր տանող ճանապարհին է:
ARMAN
sute ayd amen@ der derqi sarqacne ,or@ MI BANEQ TPUM,CHISHTE TE SUT GRUMEQ,AMOT
HAY
PARON PASTABAN DZER NMAN MARDIQ EN QANDUM ES ERKIR@,ARAJIN KASHARQ VERCNOX2 EREVI HENC DUQ EQ VOR ESQAN CANR EQ TANUM HAMANERMAN PAST@,VAX TE USH MISHT EL CISHTN E HAXTUM,CANKACAC MARD EL PATASXAN E TALIS IR ARACNERI HAMAR ,DZER ORN EL SHAT SHUTOV KGA,,
artur
der gorc chbacahaytvac vorosh anamot u lkti mardkanc heteq hamematum,inch iravunqov,isk ete sut exav et bolor gracner@ kkaroxanaq patasxan tal.xosqs verabervume et pastaban kochvacin..........
******
ete mardun der chen datel ,uremn chi kareli nra patvi het xaral ,isk ayn mardik ovqer xosum en aranc apacuycneri u kaskatanqov apa dranq shat aveli vtangavor en
Artur
hamamit en ayn mtqin,vor ete et mardun der cen datel,uremn voc mi apacuyc cunen,,,,,isk ay vor vark en vercrel im karciqov hima ayn darashrjann e vor bolorn el ogtvum en dranic,ev duq el pastaban,,,,,voc mekin hashvetu cen
******
Artur gan dzez chi tvum vor ayd vark@ parzapes patrvak e vorpeszi mardkanc meg kaskatanqner sermanen bays chevor vark vercnel@ da der vochin ci nshanakum DA APACUYC CHI
hay
voroshner chigiten inch anen,inch nyut tan kaxvum en prpurneric,te vark ,te chgitem insh,amote ashxateq enpisi ban greq,vor cicaxelu chliniu.inch iravunqov eq hamematum ayd lkti serobi het ,chhamemateq duq ayd iravunq@ 4uneq,erb kunenaq irexen apacuyc nor khamarcakveq grel,anorenq erkira ov in4 uzum gruma
Վ. Առաքելյան
Կար ժամանակ երբ իսկական հայերը իրենց կամ ուրիշի անչափահաս աղջկան բռնաբարողին, սուտ դատարանների որոշումներին չսպասելով, իրենք էին ոչնչացնում: Այդ հայերը նախընտրում էին հայերենով մտածել, հայերենով գրել և հատկապես այդ պատճառով էին հեշտությամբ սուտը ճշտից զատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter