HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» թղթակիցը հարցաքննվել է

«Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանը հարցաքննվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում պետի` Արամ Ավագյանի կողմից` փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության դեպքի կապակցությամբ որպես վկա:

Լրագրողից պարզաբանումներ են պահանջել սպանության դեպքի մասին նրա 2 հրապարակումների վերաբերյալ, մասնավորապես` լրագրողն անձա±մբ է հանդիպել ու զրուցել գործով անցնող վկաների հետ, և ի՞նչ փաստերի հիման վրա է կատարել իր վերլուծությունները հոդվածներում:

Գրավոր ցուցմունքում լրագրողը նշել է, որ անձամբ է հանդիպել վկաներին, իսկ բանակում ծառայողի հետ հեռախոսազրույց է ունեցել: Լրագրողը հավաստիացրել է, որ իր կողմից որևէ լրագրողական կանոն չի խախտվել. հարցազրույց տվողները նախապես են իմացել իր` լրագրող լինելու և խոսակցությունը ձայնագրվելու մասին, ինչին նրանք չեն առարկել:

Ինչ վերաբերում է վերլուծություններին, լրագրողը դրանք կատարել է ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունների և ձեռքի տակ եղած` վկաների ձայնագրառված հարցազրույցների հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter