
ԱԺ մուտքի մոտ կրակել են «Հիսուս Քրիստոս» ներկայացած քաղաքացու ոտքին
Դանակով զինված մի քաղաքացի մոտ մեկ ժամ առաջ մուտք է գործել Ազգային ժողովի ընդունարան: Նա փորձել է առաջ շարժվել եւ սկսել է գոռգոռալ, թե ինքը Հիսուս Քրիստոսն է: Ազգային ժողովից «Հետքին» տեղեկացրին, որ անվտանգության աշխատակիցները հորդորել են դանակը վայր դնել, սակայն երիտասարդը չի ենթարկվել եւ շարժվել է առաջ:
Անվտանգության աշխատակիցները օդ են կրակել, սակայն զինված քաղաքացին չի նահանջել եւ ստիպված կրակել են նրա ոտքին:
Սկզբում բուժօգնություն է ցուցաբերել ԱԺ բժիշկը, այնուհետեւ շտապօգնության ավտոմեքենան նրան հասցրել է հիվանդանոց:
Ոստիկանությունից փորձեցինք տեղեկանալ կատարվածի մասին: Ուղիղ 30 րոպե պահանջվեց, որպեսզի լրատվության բաժնից պատասխանեն, որ «ինչ-որ միջադեպ է եղել, հանգամանքները պարզվում են»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել