HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխան տարածքային կառավարման նախարարությանը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը պատասխանել է ՀՀ տարածքային կառավարության նախարարության այսօրվա պարզաբանմանը

«Կոռուպցիոն գործերի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների տեսակետները հիմնվում են քաղաքացիների կողմից ներկայացվող հաղորդումների, հաղորդմանն առնչվող անձանց արձագանքի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վրա: 

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեպքն, ի թիվս այլոց, բացահայտվել է սփյուռքահայ ներդրող, «Վիզկոն» ընկերության հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնի կողմից, որը հանցագործության մասին հաղորդումը տվել է հեռարձակմամբ՝ արդեն իսկ գտնվելով ԱՄՆ-ում, որտեղ նա իրեն զգացել է ավելի ապահով և կարողացել է ներկայացնել իր կառուցապատման բիզնեսի պատմությունը: Հարկ է նշել, որ գործարարն իր հայտարարությունում ներկայացրել է փաստեր նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին՝ ներառելով միևնույն անիմացիոն հոլովակում նկարագրված՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեպքը: 

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները որոշել են ընթացք չտալ Պավել Անդերսոնի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ պատճառաբանելով, որ տեսանյութը չի կարող դիտվել որպես պատշաճ հաղորդում: Հաշվի առնելով իրավապահ մարմինների սովորական դարձած գործելաոճը՝ կոծկել և ընթացք չտալ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ տեղ գտնող հանցագործություններին և տվյալ՝ փաստերով լի հաղորդման հետքերով ուսումնասիրություն կատարելու կամքի բացակայությունը՝ կարելի է հանգել միայն մեկ եզրակացության, որ իրավապահները խուսափել են Կենտրոնի կառուցապատման խոշոր կոռուպցիոն գործարքներին լրացուցիչ հանրային հնչեղություն տալու ռիսկից՝ դրանով նաև պաշտպանելով գործարքներում ներգրավված ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: 

Ի դեպ, կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած սփյուռքահայ գործարարի դեմ նաև չեն ներկայացվել զրպարտության մեղադրանքով դատական հայցեր նրա կողմից հիշատակված անձանց, այդ թվում և Արմեն Գևորգյանի կողմից, ինչից կարելի է ենթադրել, որ նկարագրված դեպքերը համապատասխանում են իրականությանը: Հակառակ դեպքում, կարծում ենք, որ Պավել Անդերսոնի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ մատնանշված  պաշտոնատար անձինք պետք է հոգ տանեն իրենց վարկաբեկման մասին և դիմեն համապատասխան մարմիններին»: 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter