
Փոխհրաձգություն Գյումրիում՝ «վարդանիկականների» ու «մարտունականների» միջև
Այսօր՝ ժամի 13:00-ի սահմաններում, փոխհրաձգություն է եղել Գյումրիի Շիրակացի փողոցի «Ցածր գներ» խանութի մերձակայքում: Նախնական տեղեկություններով՝ երկու հոգի վիրավոր է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Վիրավորներից մեկը Հարություն Խաչատրյանն է, ով քաղաքում հայտնի է «Կամոյական քավոր Հարութ» անունով, մյուսը Արտյոմ Կարապետյանն է, ում մականունը «Քիլլեր Շեկո» է:
Նախնական տվյալներով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի և Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջև:
Այս պահին հատվածը, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, փակ է: Տարածքում հայտնաբերվել է АКС տեսակի հրազենի 3-4 պարկուճ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել