HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը դիմելու է դատախազություն

Ստորեւ ներկայացնում ենք քիչ առաջ «Հետքի» էլեկտրոնային հասցեով ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարութ Բերբերյանից ստացված գրությունը մեր կայքում այսօր հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի կապակցությամբ:

«Հարգելի պարոն Բաղդասարյան,

Այսօր hetq.am կայքում հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ, ավելին, երբևէ անձամբ, կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում: Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում ենք, դրանք ամբողջությամբ հերյուրանք են: Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է վարչապետի հայտարարագրում:

Ձեր կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն, դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքը առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»:

«Հետք» – Վարչապետին խորհուրդ ենք տալիս նախ նայել Կիպրոսի ընկերությունների ռեգիստրի կայքը, հավաստիանալ այդ տեղեկատվության իսկության մեջ, ուսումնասիրել այդ ընկերությանը Հայաստանից կատարված բանկային փոխանցումները եւ այդ ընկերությունից Հայաստան կատարված փոխանցումները, ապա դիմել Կիպրոսի իշխանություններին՝ այդ «դավադրությունը» բացահայտելու համար, եւ նոր դիմել ՀՀ դատախազություն: Հուսով ենք, որ դատախազությունը մեր հրապարակումը կընդունի որպես հաղորդում հանցագործության մասին: Իսկ թե ինչու է վարչապետի բնակարանի համարը սխալ գրվել՝ վարչապետը կարող է պարզել ընկերության գրանցումը կատարած անձից: Վարչապետին հավաստիացնում ենք, որ երբեք կեղծիքների չենք դիմում:

Մեկնաբանություններ (16)

julia
պետք է լինել հետևողական և հանցագործները պետք է պատասխան տան ամեն ինչի համար
Արտ
http://www.elections.am/votersreg/ Վարչապետի հասցեն ճիշտ է գրած, ք.Երևան, Չարենցի 70
Վարազ Սյունի (Ամստերդամ)
«Անմեղ և ցնցված» վարչապետը դիմում է Հայաստանի «արդար ու անկախ» դատական համակարգին:
Crus
Վարչապետի հասցեն էլ է ճիշտ գրված կարող եք նայել ընտրողների ռեգիստրից: Իսկ A.B.S. Global limited-ը հավանաբար A.B.S. Global LTD-ն է, նույն կիպրոսյան կայքում կարելի է գտնել, ուղղակի ինֆորմացիայի համար 350 եվրո են ուզում: Իսկ ինչու չեք հրապարակել այս ընկերության վերաբերյալ տվյալները, չէ՞ որ դրան փոխանցված գումարները շատ ավելի մեծ են:
Արմեն
Հուսով լցվենք որ Նախագահի վերահսկողությունը այս հարցին ավելի լուրջ կվերաբերվի քանի որ Կառավարությունը մեր ժողովրդի դեմքն է: Հիշեցնենք Վարչապետին որ ինքը ապրում է հետևյալ հասցեում; (Սարգսյան Տիգրան Սուրենի 29/01/1960 Երեվան Կենտրոն Չարենցի Փ. 70 114 10) ....:Անվիճարկելի փաստ է նաև hetq.am կայքի կողմից տրամադրված այն տեղեկությունը որ նույն Վարչապետը Կիպրոսի ընկերություններից մեկում բաժնետեր է հանդիսանում: Ցավալի է բայց դա է իրականությունը:Իսկ թե Վարչապետը առնչություն ունի թե ոչ գործի հետ դա կպարզի թե նախագան թե դատախազությունը:
Nana
Chem haskanum amboxj Hayastanum menak Varchapeti anunn a Tigran Sargsyan?
Armen
In 2008 the PM and his people forced my company's Armenian office out of business placing us in no other position than to let six talented and hard working Armenian young professionals go out of jobs. The reason of giving us hard time...they were concerned that we were conducting unauthorized financial operations. We were only conducting financial analysis for US corporations. Look who is conducting unauthorised financial operations? The PM! Disgusting hypocrat!
Համլետ
Որ օյաղանա,դատախազությունից դիմումը հետ կվերցնի...
Էդիկ Անդրեասյան
Խոսքը եռյակի մասին է, բայց հետաքրքիր է, որ առայժմ Տիգրան Սարգսյանի գրասենյակն է միայն հայտարարել, որ այդ փաստաթուղթը կեղծ է: Շատ հետաքրքիր բան կարեղ է պարզվել՝ օրինակ Կճոյանն է սարքել այդ փաստաթուղթը, կամ Աշոտ Սուքիասյանը:
Ed
Nana, amboghj Hayastanum yerevi mekits aveli Tigran Sargsyan ka----sakayn drantits miayn mekn e ov iren shrjapatum Ashot Suqiasyan yev Navasard Kodjoyan anunov axperner uni.
Narine
Varchapetin ov e edqan dem joghovurd, ain oligarxnery , umic porcum e hark havaqel u harkain dasht berel, kam monopoliaic zrkel hodvaci patviratun shat aveli vtangavor e qan varchapety, ev heto mek urish erkri varcahpetnery giteq ashxatavardzov en aprum, duq el zarmanum eq?
Սիլվա
Պարոն վարչապետ, ինչի, հասցեն ինչ-որ նշանակություն ու՞նի։ Ինչ որ կասկածում եմ։ Իսկ գիտեք ինչի։ Ժամանակ առաջ կադաստրի պետական կոմիտեում վարչության պետերից մեկն ինձ ասել է, որ անշարժ գույքի սեփականության վկայականում գրված գոյություն չունեցող հասցեն որևէ նշանակություն չի կարող ունենալ, որպեսզի փաստաթուղթը համարվի կեղծ։ Եվ նման ,,օրինականությամբ,, է կառավարվում մեր երկիրը։ Շատ կուզենայի, որ դատախազությունը հիմնվեր նման '' վրիպակի'' վրա և Ձեզ դուրս հաներ այդ եռյակից։ Այս անգամ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի նախագահին, խորհուրդի անդամ Հրայր Թովմասյանին դիմելուց կվկայակոչեմ նման բազմաթիվ փաստարկներ։
Դարդ-անելի
Պարոն վարչապետը դեռ չի դիմել դատախազություն, ինչի, իր հաղորդումներն էլ բանի տեղ չի դնում գլխավոր դատախազությունը...
Վ. Առաքելյան
Լավ կլիներ Վարչապետի պաշտոնում մեկին նշանակելիս հաշվի առնվեր նրա իրավագիտական իրական այլ ոչ թե գումարով ավարտած գիտելիքների պաշարը:
Gayane
Password-n el greq, miayn Username -ov hnaravor che mtnel website.
Aram Duryan
esi urish normal erkrum liner varchapetin kpakein mi 15 tari ...))) yes mta andzamb stugeciet Cypros-i registry kaykum u irok screenshot-e irakan e..))))))))) tkir erevi varchapet..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter