
Հրդեհ՝ Սարյանի տուն-թանգարանում
Հունիսի 19-ին՝ ժամը 00.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել՝ 00.34-ին:
Տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել