HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» (լուսանկարներ)

Հոկտեմբերի 21-22ը Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» անվամամբ միջազգային խորհրդաժողով է անցկացվում:

Այսօր` հոկտեմբերի 21-ի առավոտյան, Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմաց մի խումբ քաղաքացիններ բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիայի մասնակիցների դիտարկմամբ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունն է այլատյացություն և անհանդուրժողականություն տարածում, այդ իսկ պատճառով անհեթեթ է դառնում նմանատիպ խորհրդաժողովը, որին մասնակցում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Ակտիվիստների խոսքերով իրենց ուղերձն առաջին հերթին ուղղված է ոչ թե եվրոպացի իշխանավորներին, այլ եվրոպական հասարակությանը:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հյուրանոցի բացօթյա սրճարան իջնելու ընթացքում ծանոթացավ ակցիայի մասնակիցների պարզած պաստառների բովանդակությանը:

Ակտիվիստները, պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե մեր երկրում հանդուրժողականության որոշակի դրսևորումներ արդեն կան, ասացին, որ չի կարելի հանդուրժող լինել մի հարցում և անհանդուրժող մեկ այլ հարցում. կամ հանդուրժող ես, կամ հանդուրժող չես:

Հյուրանոցի դիմաց մի փոքր մնալուց հետո ակտիվիստները մտան ներս` խորհրդաժողովի դահլիճ, պաստառները որոշ ժամանակ պարզած պահելուց հետո թողեցին  դրանք գլխավոր ամբիոնի մոտ, որտեղից ելույթ էին ունենում բանախոսները, այդ թվում` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանություններ (2)

Steve
Congratulations to the protestors for so spectacularly outhinking the Republican Party dinosaur. And they got it absolutely right by making their placards in English.
Grigor
There is xenophobia, homophobia, racism and hate crime anywhere. But what makes Armenia special, is that in other civilised countries it is punished, in Armenia it is rewarded and praised. This is sad indeed.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter