
Ռուբիկ Հակոբյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի լիազորություններից
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ մասին տեղեկացրել է կուսակցության ղեկավարությանը, վերջիններս էլ՝ «լինելով ժողովրդավարական, հարգել են իր որոշումը»:
Ռուբիկ Հակոբյանը չմեկնաբանեց, թե ինչն է եղել հրաժարականի պատճառը. «Առանց մեկնաբանության»,- ասաց պատգամավորը: Նա տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ դեմ է եղել իր՝ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուն:
Հակոբյանը չգիտեր, թե ով է լինելու խմբակցության հաջորդ ղեկավարը: «Խմբակցությունը նիստ կգումարի, այդ ժամանակ էլ պարզ կլինի»,-ավելացրեց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել