
20 րոպե ընդմիջում` կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի քվեարկությունից առաջ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, երբ պետք է քվեարկվեր «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Մինչ այդ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ են քվեարկելու հայտարարությանը: «Իսկ թե ինչու՝ կասեմ լրագրողներին»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ 49 պատգամավորի պահանջով հայտարարության նախագիծը քննարկում էր արտահերթ կարգով: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախաձեռնությանը միացել էին ընդդիմադիր խմբակցությունների եւ ԲՀԿ-ի պատգամավորները: Նրանք առաջարկում էին մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակի կիրառման հարցը մինչեւ ավելի ընդունելի համակարգի մշակումը:
Մեկնաբանել