
Ազգային ժողովը վավերացրեց գազի համաձայնագիրը
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց «2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Ընդդիմադիրներ խմբակցությունները` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն լքեցին դահլիճը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե նրանք դուրս գան դահլիճից, իրենք նորմալ կքվեարկեն: Հովիկ Աբրահամյանը վիրավորում էր ընդդիմադիր պատգամավորիներին` ասելով, որ նրանք ցածր ինտելեկտ ունեն և ինքը ամաչում է, որ նմանները ԱԺ են եկել:
Քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը և նրանք էլեկտրոնային համակարգով չկարողացան քվեարկել, քվեարկեցին ձեռքով: Հաշվիչ հանձնաժողովը պետք է հաշվեր կողմ և դեմ քվեարկողներին կամ ձեռնպահներին, սակայն ընդդիմիր խմբակցությունները արձանագրեցին, որ Հովիկ Աբրահամյանն է հաշվում, և իրականում կողմ քվեարկողներն ավելի քիչ են: Համաձայն այդ քվեարկության` համաձայնագրին կողմ քվեարկեցին 77 պատգամավորները, ձեռնպահ ու դեմ քվեարկողներ չեղան:
Այդ ընթացում լրագրողների օթյակից վերջիններս պաստառներ էին պարզել և ծեծում էին ապակիները` կանխելու ՀՀԿ-ական պատգամավորներ կողմ քվեարկությունը:
Երբ լրագրողները ծեծում էին ապակիները, Հովիկ Աբրահամյանը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց կարգը պահպանել, և աշխատակիցները լրագրողներից մեկի ձեռքին խլեցին պաստառը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել