
Սյունիք. պոչանքները թափվում են գետերը (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր երկու վթար է գրանցվել Սյունիքի մարզի հանքերում, որոնք շահագործում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ընկերությունները:
Առաջին վթարը եղել է ժամը 08:30-ի սահմաններում Նոր Աստղաբերդ (Աջաբաջ) համայնքում՝ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքում: Վթարի հետևանքով պոչանքները լցվել են Նոր Աստղաբերդով հոսող գետը:
Երկրորդը գրանցվել է ժամը 15:00-ի սահմաններում. ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերը թափվել էին Նորաշենիկ գետը:
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» փոխանցել է վթարների հետեւանքների տեսագրությունները, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել