Ներկայում Հայաստանի 13 %-ը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ): Եվս մոտ 4 % կազմում են այլ պահպանվող տարածքները:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում վերջերս կատարվել են փոփոխություններ, որոնք բնապահպանական ոլորտի մասնագետներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում:
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է, որ վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում ծանր տեխնիկայով աշխատանքների առնչությամբ:
Մայիսի 31-ը գուցե այդպես էլ սովորական օր մնար գիտնականներ Լուսինե Աղաջանյանի, Մամիկոն Ղասաբյանի եւ Լյուբա Բալյանի համար, եթե տեղի չունենար կարեւոր մի իրադարձություն:
41 դեպքերը միասին վերցրած՝ շինարարական ընկերությունների նկատմամբ կիրառել է 47,3 մլն դրամ տույժ: Սրանից մոտ 35 մլն դրամ տույժը բաժին է հասել 10 ընկերությունների, որոնցից յուրաքանչյուրն առնվազն 2 մլն դրամ տույժ է ստացել:
Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր համայնքային մանկապարտեզների սաների մի մասին գրքեր նվիրել, մյուսներին՝ ոչ. ծնողները նման մոտեցումը համարում են ոչ հավասարաչափ:
Գիտնականին զարմացրել է արգելավայրի տարածքում աշխատող ծանր տեխնիկան, որը, ըստ Լ. Բալյանի, հողային փորվածքներ էր կատարել։
Հիմնանորոգման կամ վերակառուցման նպատակով մանկապարտեզների փակումը Երեւանում շատ ծնողների համար խնդիրներ է ստեղծում:
«Հետքի» զրուցակիցը նշում է, որ քաղաքական ազդեցությունը պայմանավորված է նրանով, թե որ ուժը կլինի ՀՀ հաջորդ իշխանությունը:
2023 թ. սեպտեմբերի 25-ին Կարինեն մեկ տարեկան էր դարձել: Ստեփանակերտի նրանց բնակարանում տնեցիներն իրարանցման մեջ էին, բայց ոչ թե ծննդյան օրը նշելու, այլ տեղահանության ճամպրուկը պատրաստելու համար:
Արեւն արդեն մայր է մտել: Նարնջագույն փեթակներով այգում հեռվից երեւում են բազմագույն ծաղիկները: 84-ամյա Ֆլորա Նազարյանի ծաղկանոցն է՝ հովտաշուշաններ, վարդեր, վարդակակաչներ, թեյի ծաղիկներ: Տիկին Ֆլորան աշխատում էր ծաղկանոցում:
Սաքոն հավաբնից երեք ձու վերցրած դուրս է գալիս: Դրանցից մեկն արդեն ջարդվել է: Մայրը՝ Անուշը, որդուն խնդրում է՝ տուն բարձրացնի: Սաքոն փոխանցում է ավագ քրոջը՝ Քնարին:
Ըստ փորձագետի՝ ՌԴ-ի կողմից վերջին խստացումների պատճառով 30 տոկոսով նվազել է այդ երկիր մեկնող ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների թիվը:
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը փուլ առ փուլ խստացումներ է մտցնում օտարերկրացիների համար: Դրանք հատկապես ծանր պայմաններ են ստեղծում աշխատանքային միգրանտների համար, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների:
Ապրիլի 8-23-ին հայ մասնագետները հնագիտական աշխատանքներ են կատարել Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հարեւանությամբ գտնվող Առաքելոց վանական համալիրի տարածքում, որը 2025-ին ճանաչվել է Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձաններից մեկը:
Բնակիչները «Հետքին» հայտնել են, որ հարցի լուծումն իրենց համար հրատապ է եւ եթե չլուծվի, ապա իրենք պատրաստ են երկկողմանի փակել Մ-4 միջպետական մայրուղին։
2019 թ․ դեկտեմբերի 31-ի գիշերը սեւանցի Վահեն վերցրել էր ջրասուզակի հանդերձանքը, բալոնները, մնացած պարագաներն ու գնացել Սեւանա լիճ։
Ապրիլի 8-ի կեսօրին Նորա Բարսեղյանը խմբագրությունում էր, երբ ռմբակոծման ուժեղ ձայներ լսեցին եւ ցնցումներ զգացին: Իսրայելը թիրախավորել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մի քանի թաղամասեր:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի Միջին Արեւելքի հարցերով պատասխանատու Հակոբ Բագրատունու հետ մարտի 31-ին կայացած մեր հեռախոսազրույցից 10 րոպե առաջ Իսրայելը հարվածել էր մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին:
2025-ի աշնանը Երեւան-Սեւան Մ-4 մայրուղու՝ Պտղնի գյուղի հատվածում տեղի ունեցած պատահարը այստեղի բնակիչները լավ են հիշում: Պատմում են, որ ուրբաթ երեկո էր: Միջին տարիքից բարձր մի տղամարդ Պտղնու մայթից մայրուղին անցնելիս մեքենայի տակ էր ընկել ու մահացել:
Ծանոթներիցս մեկի երկու երեխաները հաճախում էին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 42 մանկապարտեզ (Հալաբյան 57/5)։ 2024 թ․ ապրիլի 1-ին այն փակվել է հիմնանորոգման նպատակով։
Լիլիթի համար այս հետազոտությունը նման է պեղումների, երբ ուսումնասիրության յուրաքանչյուր շերտ նոր տեղեկություն ու մարտահրավեր է բերում: Ասում է՝ երեւի մի ամբողջ կյանք չի հերիքի այս թեման հետազոտելու համար:
Անջարի հայ կաթոլիկ համայնքին պատկանող վարժարանի (արդեն մի քանի տարի չի գործում) շենքն այս օրերին, ըստ Հավաթյանի, որպես ժամանակավոր կացարան տրամադրել են Լիբանանի այլ բնակավայրերից Անջար տեղափոխված արաբներին:
Մերձավոր Արեւելքում փետրվարի 28-ից ընթացող պատերազմի ալիքը հասել է նաեւ հայաշատ Լիբանան: Երկրի հարավում, որը սահմանակից է Իսրայելի հյուսիսին, բախումներ են:
«Եթե այս ամեն ինչը տեղի ունենա, կարծում եմ՝ այս անգամ հնարավորությունները մեծ են, որ մեր ճանապարհն Իրանի հետ փակվի, եւ դա լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար»,- ասում է Սաֆրաստյանը:
Այսօր հայ գիտնականներն Արցախի ներկա վիճակի մասին տեղեկություններ վերցնում են միայն արբանյակային լուսանկարներից ու ադրբեջանական մեդիադաշտից. այլ հնարավորություն չկա:
ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ մինչ այս պահը քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան, վարույթով նշանակված փորձաքննություններ չկան, կատարվում են վարութային գործողություններ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2025 թ. մայիսի 5-ին դատական հայց է ներկայացրել իր նախկին 8 աշխատողների դեմ, որոնք մասնակցել են նախորդ տարվա հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը տեղի ունեցած գործադուլին։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ դատական հայցեր ներկայացրած 8 նախկին աշխատակիցների գործերով վճիռներ է հրապարակել։
Նրանք սահմանին աշխատող մշտադիտարկող խումբ են, բայց չեն օգտագործում հեռադիտակներ, արձանագրումներ ու կոչեր չեն անում: Այս խումբը վերցնում է Հայաստանի քարտեզը, ընտրում սահմանային բնակավայրը ու մեկնում այնտեղ:
Լիբանանի Անջար հայաբնակ քաղաքն այսօր շուրջ 3000 բնակիչ ունի: Չհաշված փոքրամասնություն կազմող արաբներին՝ Անջարի հայությունը ներկայացնում է 3 համայնք՝ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական:
2025 թ. օգոստոսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ԿԳՄՍՆ-ին ենթակա Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առնչությամբ:
ԲԸՏՄ-ն սեպտեմբերի 18-ին ՔԿ-ից տեղեկացել է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունը նախաձեռնել է քրեական վարույթ:
Բեյրութ-Դամասկոս միջպետական ճանապարհի վրա՝ Լիբանանի ու Սիրիայի մայրաքաղաքների գրեթե կենտրոնում, հայերեն-անգլերեն-արաբերեն ցուցանակը ողջունում է անցուդարձ անողներին՝ «Բարի եկաք Այնճար. Welcome to Anjar. عنجر ترحب بكم»:
«Հալեպի բնականոն կյանքը կամաց-կամաց վերադառնում է։ Մարդիկ քայլ առ քայլ վերադառնում են իրենց գործերին, ճանապարհները բացվել են, հիմա փոխադրվելն ավելի հեշտ է»:
Իրանահայ գործիչը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյոք Իրանի գործող իշխանությունը կկարողանա կայուն մնալ օրեցօր ծավալվող ցույցերի ֆոնին:
9-ամյա Գոռը բակում ճյուղեր է մասնատում: Բոբին՝ նրա շունը, անհանգիստ ձգվում է դեպի տղան՝ թաթերը դնում ուսին: Գոռը շանը խնդրում է հեռու մնալ, որ գործն արագ անի:
«Հետքն» իր ընթերցողներից մեկից տեղեկացել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) նախատեսել է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել Կապան քաղաքի շուկայի մոտ գտվող սարալանջի վրա:
2026 թ. ՀՀ պետբյուջեի նախագիծը գիտական համայնքում քննարկման առարկա էր դարձել: Պատճառը գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատումն էր:
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման հիման նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Կապույտ կազմով գրքի շապիկին կողպված փայտե դուռ է: Այն մեզ տեղափոխում է Արցախ՝ մշակութային ժառանգության հետքերով: Կողպեքը միեւնույն ժամանակ նախազգուշական զանգ է կիսատ թողած անելիքների շարունակման եւ արագ գործելու համար:
Մոտ 1 մետր երկարությամբ երկար մարմին, մինչեւ 12 կգ քաշ, կարճ ոտքեր, ոքր ականջներ, որոնք ջրում կպնում են գլխին ու փակվում են, թաղանթավոր մատներ․ այսպիսին են ձկնաբուծարանների «անտեսանելի հյուրերը»։
Արդեն 7 ամիս է՝ 14-ամյա աղջիկը երգում է Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու երգչախմբում։ Ասում է՝ դա օգնում է իրեն հանգստանալ ու «ազատագրվել» պատերազմից հետո իրեն այցելող սեւ պատկերներից։
Նոր օրենքի համաձայն՝ հանրային բուհում վարչական պաշտոն կարող են զբաղեցնել մինչեւ 65 տարեկան անձինք, նույն տարիքային սահմանափակումն է դրված գիտական կազմակերպության տնօրենի ու հանրային բուհի ռեկտորի վրա:
2026 թվականից Հայաստանն անցնելու է գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգի, ինչը նշանակում է, որ այլեւս չեն լինելու գիտությունների թեկնածուներ, փոխարենը միանգամից շնորհվելու է դոկտորի գիտական աստիճան:
Նոյեմբերի 17-ին Կառավարությունը հանրային քննարկման է դրել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ-ները (գիտական կազմակերպությունները) ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը հանձնելու մասին որոշման նախագիծը։
Եթե որեւէ երկրում ունես քո գաղափարախոսությունը կիսող հասարակություն, այլեւս էական չէ, թե ով է նստած աթոռին, որովհետեւ Ալիեւին աթոռին թողնելը կամ այդ աթոռից վերցնելը կրկին կախված է Թուրքիայից։ Ըստ էության, կառավարողն ինքը դառնում է խամաճիկ:
Եթե կա նման գործիք, չես կարող հրաժարվել դրանից, քանի որ այն պահում է քո ռեժիմի անվտանգությունը: Սակայն այդ գործիքը չի կարող աշխատել, եթե չկա համապատասխան տրամադրություններով հասարակություն:
Գեւորգ Թասլաքյանն ամեն անգամ Լիբանանից Հայաստան գալուց հարազատներին հարցնում էր, թե ինչ կուզեն, որ Լիբանանից բերի իրենց համար։ Պատասխանը գրեթե միշտ նույնն էր՝ լիբանանյան փախլավա։