HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սիրիայում տվել են Բաշար Ասադի ձերբակալման օրդեր

Դամասկոսի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին ձերբակալելու օրդեր է տվել։ Այդ մասին հայտնում է սիրիական Sana տեղեկատվական գործակալությունը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ասադի հասցեին մեղադրանքները, որոնց հիման վրա տրվել է այդ օրդերը, կապված են «2011 թվականի նոյեմբերի 23-ին Դառաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ»։

Սիրիայի գերագույն դատարանի ներկայացուցիչները նշել են, որ սիրիական դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերը հնարավորություն է բացում Ասադի նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում։

2011-2013 թվականներին Դառաայում բախումներ էին եղել Ասադի վարչակարգի ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև։

Բաշար Ասադի իշխանությունը տապալվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Սիրիայի նախկին նախագահին ապաստան էր տվել Ռուսաստանը։

Սեպտեմբերի սկզբին Ասադին և սիրիացի ևս վեց բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր էր տվել Ֆրանսիան։ Այն կապված էր երկու լրագրողների մահվան հետ, որոնք զոհվել էին 2012 թվականին կառավարական ուժերի կողմից Հոմս քաղաքի ռմբակոծման ժամանակ։

Լուսանկարը՝ Getty Images-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter