Ասադների ընտանիքի կառավարման ավարտը Սիրիայում. իշխանությունն ամբողջությամբ անցավ ապստամբներին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը դեկտեմբերի 8-ի գիշերվանից ամբողջությամբ անցել է ապստամբների վերահսկողության տակ։ Սիրիայի մայրաքաղաքն ընկավ սիրիացի ապստամբների հարձակումից մոտ երկու շաբաթ անց, երբ նրանք վերահսկողության տակ վերցրին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել իշխանության փոխանցման համար, իսկ նախագահ Բաշար Ասադը, որի հայրն ու ինքը տասնյակ տարիներ կառավարում էին Սիրիան, լքել է մայրաքաղաքը։
Reuters գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի 8-ի գիշերը, երբ սիրիական զինված խմբավորումները մտնում էին Դամասկոս, կառավարական ուժերի կողմից որևէ դիմադրության չեն հանդիպել։
Russia's decade long effort to prop up Syrian dictator Assad has failed, with rebels in full control after only one week fighting.
— KyivPost (@KyivPost) December 8, 2024
Inside Assad's presidential palace, Damascus. pic.twitter.com/wHVqtezBfq
Սիրիական բանակն էլ երկրում տեղի ունեցողն անվանել է մասշտաբային դավադրություն և կոչ արել քաղաքացիներին զգոն լինել Սիրիայի կայունության և ինքնիշխանության պաշտպանության հարցում: Reuters գործակալությանը սիրիացի սպաներից մեկը հայտարարել է, որ սիրիական բանակի հրամանատարությունը սպաներին ազդարարել է, որ Բաշար Ասադի կառավարումն ավարտվել է։ Բանակի ստորաբաժանումները լքել են Դամասկոսի կենտրոնը։ Միևնույն ժամանակ, սիրիական բանակը հայտարարել է, որ շարունակում է «ահաբեկչական խմբավորումների» դեմ գործողությունները Համա և Հոմս քաղաքներում, ինչպես նաև՝ Դարաա գյուղական բնակավայրում:
Syrian State TV: Rebels read out first announcement and declare the Asad regime as ousted and Syria as free. #سوريا_تتحرر #التلفزيون_السوري pic.twitter.com/FtHyegS5Kx
— Abdel Azziz Qaasim Illi (@qaasimilli) December 8, 2024
Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ Դամասկոսն «այժմ ազատ է Ասադից»: Սիրիական հեռուստատեսությամբ իրենց առաջին հայտարարության մեջ զինված խմբավորումների ներկայացուցիչները նշել են, որ վերջ են տվել Բաշար Ասադի 24-ամյա ավտորիտար կառավարմանը:
The Associated Press գործակալությունը գրում է, որ հեռուստատեսության եթերում հայտնվել է տղամարդկանց մի խումբ, որոնցից մեկն ընթերցել է հայտարարությունը։
«Մենք սիրիացի ժողովրդի հետ միասին տոնում ենք մեր բանտարկյալների ազատման լուրը և կապանքների արձակումը, ինչպես նաև հայտարարում Դամասկոսի ծայրամասում գտնվող Սեդնայա բանտում անարդարության դարաշրջանի ավարտի մասին»,- նշվել է ապստամբների հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters գործակալությունը։
2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից այնտեղ էին տեղակայվել Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդները։ Իրավապաշտպանները հայտարարել են, որ պատերազմի առաջին հինգ տարիների ընթացքում այստեղ լիակատար գաղտնիության պայմաններում մահապատժի է ենթարկվել 5-13 հազար մարդ։
#Syria: People are tearing down the statue of Hafez al-#Assad in the city of #Latakia.
— Thomas van Linge (@ThomasVLinge) December 8, 2024
There are no more "loyalist strongholds" around the country. Everywhere people are rising up. pic.twitter.com/hK1UOCJLx4
Reuters-ը, հղում անելով սիրիական բանակի իր աղբյուրներին, նշում է, որ Բաշար Ասադը դեկտեմբերի 7-ի երեկոյան ինքնաթիռով Դամասկոսից մեկնել է անհայտ ուղղությամբ։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, որը գործում է Լոնդոնում, չի բացառել, որ Դամասկոսի օդանավակայանից մեկնած մասնավոր ինքնաթիռը հենց Ասադին է տեղափոխել:
Extraordinary - opposition fighters from #Daraa are escorting #Syria’s Prime Minister out of his office & to the Four Seasons Hotel, in a move intended to symbolize the transfer of power & removal of #Assad regime rule. pic.twitter.com/am0tT6cbl1
— Charles Lister (@Charles_Lister) December 8, 2024
Դամասկոսում տեղի ունեցածի վերաբերյալ միակ պաշտոնական մեկնաբանությունը տվել է երկրի վարչապետ Մուհամմադ Գազի ալ-Ջալալին: Նա հայտարարել է, որ մնում է իր տանը և պատրաստ է համագործակցել ցանկացած ղեկավարության հետ, որին կընտրի ժողովուրդը։
Ականատեսների խոսքով՝ հազարավոր մարդիկ հավաքվել են Դամասկոսի գլխավոր հրապարակում ՝ վանկարկելով «Ազատությո՜ւն»։ Տեսանյութում, որը տարածվում է սոցիալական ցանցերում, երևում է, թե ինչպես է հնչում երաժշտություն, իսկ մոտ մեկ տասնյակ մարդ պարում է տանկի շուրջ, որը, ամենայն հավանականությամբ, լքվել էր զինվորականների կողմից: Լաթաքիայում էլ տապալել են Հաֆեզ Ասադի արձանը։
#Syria: People are tearing down the statue of Hafez al-#Assad in the city of #Latakia.
— Thomas van Linge (@ThomasVLinge) December 8, 2024
There are no more "loyalist strongholds" around the country. Everywhere people are rising up. pic.twitter.com/hK1UOCJLx4
Սիրիացի ապստամբները հրաման են ստացել չմոտենալ պետական հաստատություններին, որոնք կմնան Սիրիայի վարչապետի վերահսկողության տակ, մինչև դրանց պաշտոնական հանձնումը նոր ղեկավարներին:
Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 18-ը դադարեցրել է չվերթերը, իսկ օդանավակայանի աշխատակիցներին տարհանել են:
At Damascus Airport, Footage captures a scene of complete Chaos as Staff and Security Personnel suddenly vanish, leaving Travelers in a state of Panic, with many running in all directions. Meanwhile, Flights are abruptly Canceled, adding to the Confusion. pic.twitter.com/y2PXHLf1Sk
— OSINTdefender (@sentdefender) December 8, 2024
Իր հերթին CNN-ը փոխանցում է, որ Դամասկոսի տասնյակ հազարավոր բնակիչներ փորձել են լքել երկիրը, սակայն մայրաքաղաքի օդանավակայանում քաոս է տիրել։
Իսլամիստական զինված խմբավորումները Բաշար Ասադի ուժերի ուղղությամբ լայնածավալ հարձակում էին սկսել 2024 թվականի նոյեմբերի վերջին։ Ասադի հակառակորդները գրավել էին Հալեպը, Համան, Դեյր Զորը, Դարաան։ Դամասկոս մտնելուց մի քանի ժամ առաջ ապստամբները հայտնել էին, որ լիակատար վերահսկողություն են հաստատել առանցքային նշանակություն ունեցող Հոմս քաղաքի նկատմամբ:
Լուսանկարում՝ Բաշար Ասադը/Սիրիայի նախագահի մամուլի ծառայություն
Մեկնաբանել