«Հայֆիլմ»-ից մինչև Բարեկամության գետնանցում. Ռաֆիկ Սարգսյանի ճանապարհը
Ռաֆիկ Սարգսյանը 23 տարեկանից, որպես անիմատոր, աշխատել է «Հայֆիլմ»-ում։ «Գտնված երազ», «Քաջ Նազար», «Անբան աղվես», «Մկների ժողով» և այլ մուլտֆիլմերի կադրերում կա նրա ձեռագիրը։ Սակայն, տարիների ընթացքում նա ընտրեց այլ ուղի։ Թողեց անիմատորի աշխատանքը, բայց չդադարեց ստեղծագործել: Այսօր նա մետրոյի Բարեկամության կայարանի գետնանցումում է, որտեղ Ֆենշուի ու արևելյան այլ ուսմունքների խորհրդանիշերով իր խանութն ունի։ Շարունակում է ստեղծագործել, պատրաստում այն, ինչ ուզում է և վաճառում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել