Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ելույթում նշեց. «Մենք մոտեցել ենք ծայրահեղ աղքատության վերացմանը, էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը»։
Արամ Ցականյանը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ թաղամասում էկո տնակ ձեռք բերել։ Այդ նպատակով նա վարկ էր ձևակերպել և 2024 թ.-ի դեկտեմբերի 27-ին 4 մլն 850 հազար դրամ կանխավճար փոխանցել «Էկո պրոյեկտ» ՍՊԸ-ին:
Մրցանակաբաշխությանն առաջադրվել էր ընդհանուր 50 ֆիլմ՝ 35 լիամետրաժ գեղարվեստական (ներառյալ՝ անիմացիոն), 15 կարճամետրաժ (անիմացիոն, վավերագրական և խաղարկային)։
Ցողիկ Լայնեն-Խաչատրյանը ավելի քան 10 միլիոն դրամ է վճարել էկո տնակի համար, սակայն այն ստացել է կիսակառույց վիճակում։ Կառուցապատող Մհեր Դերձյանը խոստացել էր 4 ամսում կառուցել բնակելի տունը, սակայն խոստացված ժամկետում չի ավարտել շինարարությունը։
Սա նշանակում է, որ իշխանական պատգամավորներ Արման Եղոյանի եւ նրա հուշումը վերարտադրած Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե վճռով կամ հաշտությամբ 500 մլն դոլար վերադարձվել է ՀՀ-ին, չի համապատասխանում իրականությանը։
Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրներ 74 հասցեում այսօր՝ փետրվարի 14-ին, կոյուղատարը կրկին խցանվել է։ Բնակիչները այսօր մի քանի անգամ զանգահարել են «Վեոլիա Ջուր», սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։
Որմնադիրների փողոցում կոյուղագծերի վթարները տարեցտարի ավելանում են։ Բնակիչների խոսքով, շաբաթական երկու անգամ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացում են խցանումը, սակայն խնդիրը չի լուծվում։
2026 թվականի հունվարի 22-ին Լոս Անջելեսում պաշտոնապես հայտարարվեցին «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերը և առաջադրված ֆիլմերը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին։
Լիանայի ասելով՝ ընկերությունում աշխատել են օտարերկրացիներ, հիմնականում՝ հնդիկներ, որոնք նույնպես շահագործվել և պատշաճ վարձատրություն չեն ստացել, աշխատել են վատ պայմաններում։
Մինչ իրավասու կառույցները ասում են, թե պարզում են ներմուծման և իրացման շղթան, պատասխանատվությունը մնում է սպառողի վրա՝ ուշադրություն դարձնել ապրանքի մակնշմանը, ծագմանը։
Երեւանի Արին Բերդ թաղամասում էկո տնակներ կառուցելու խոստում տված «Էկո Պրոյեկտ» ընկերությունը տասնյակ քաղաքացիների հասցրել է դատարան: Միլիոնավոր դրամների կանխավճարներ վերցրած ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները։
Այս պահին էլ սոցիալական ցանցերում ակտիվ գովազդվում է «Էկո պրոյեկտ»-ի արտադրանքը։ Ընկերությունը մրցույթ է կազմակերպել բլոգերների համար։ Հաղթողը կշահի էկո տնակ Արին Բերդում։
Ամեն ինչ թողել է Արցախում՝ Հադրութի Տող գյուղում, հումորն ու «Շուշվա համ»-ն է բերել Մասիս քաղաք։ Երկու անգամ տեղահանվելուց հետո նոր կյանք է սկսել այստեղ։
Էրեբունի ամրոցի պատերին վանդալիզմի նշաններ են՝ փորագրված անուններ, սիրո խոստովանություններ ու հրաժեշտի խոսքեր, թեև ամրոցը Երևանի ամենաայցելվող տուրիստական վայրերից է։ Ամրոցի որոշ պատեր քայքայվում են, մի մասի վրա կան մեծ ճաքեր։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոսն է։ Սակայն հարցաքննության ժամանակ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և իր ազգականը հերքել են, թե տեսանյութում իրենք են։
Կայքը ուսումնասիրելուց մի քանի օր անց ես նույնպես հաղորդագրություն ստացա, որ բաժանորդագրվել եմ նման մի ծառայության, այն դեպքում, երբ չեմ մուտքագրել հեռախոսահամարս, չեմ ստացել որևէ կոդ, չեմ մուտքագրել այդ կոդը և չեմ պատասխանել՝ այո կամ ոչ։
Կրիպտոարժույթ ունեցող պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում այդ արժույթը ևս օրենսդրական մակարդակով վերահսկելի է դառնում, ինչն ավելի է բարձրացնում գրավչությունը:
Տան կրտսերը՝ Գոռը, որոշել է շուն պահել, քանի որ իր շանը չի բերել, թողել է Քերթում։ Ամեն օր հիշում է ու մտածում՝ մեծացե՞լ է շունը, ի՞նչ տեսք ունի, ի՞նչ է ուտում։
Այսօր նա մետրոյի Բարեկամության կայարանի գետնանցումում է, որտեղ Ֆենշուի ու արևելյան այլ ուսմունքների խորհրդանիշերով իր խանութն ունի։
Վաղը՝ սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Աշտարակի խճուղի 68 հասցեում գործող «Մանդարինկա պարկ» ռեստորանային համալիրում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներից հետո վարչական տուգանք է նշանակվել՝ 70 հազար դրամ:
Ալավերդու բժշկական կենտրոնից հաստատեցին, որ համայնքում աշխատում է շտապօգնության 2 բրիգադ, սակայն սպասարկում է ոչ միայն Ալավերդի, այլ նաև Թումանյան համայնքին միաժամանակ։
Այս տարի բրուցելոզի դեպքերի աճ է գրանցվել։ Մարզային առանձին վիճակագրություն ՍԱՏՄ-ն չունի, քանակային վիճակագրությունն էլ հավաքագրված ունի 2022 թվականից։
Չնայած Հայաստանում արդեն հինգ տարի ուժի մեջ է պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը, սպանդանոցների անբավարար քանակը և ենթակառուցվածքների բացակայությունն անասնապահներին նոր խնդիրների առաջ են կանգնեցրել:
Աշտարակի խճուղի 68 հասցեում գործող «Մանդարինկա պարկ» ռեստորանային համալիրի տարածքում կապիկներ և թռչուններ են պահվում։ Լինա Լազարյանը հունիսի 28-ին՝ առավոտյան ժամը 11։30-ից մինչ 18։00-ը, եղել է ռեստորանում։