HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

Որմնադիրներ 74 հասցեում կոյուղին բացելուց 4 օր անց կրկին խցանվել է

Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրներ 74 հասցեում այսօր՝ փետրվարի 14-ին, կոյուղատարը կրկին խցանվել է։ «Հետքն» այս խնդրի մասին գրել էր փետրվարի 10-ին, երբ կոյուղին լցվում էր բնակիչների տներն ու բակերը։ «Վեոլիա Ջուր» ընկերության Շենգավիթի բաժնի աշխատակիցները հրապարակումից հետո բացել էին խցանումը։ Անցել է ընդամենը 4 օր, կոյուղին նորից ողողել է ամբողջ փողոցը։

Բնակիչները նամակ էին ուղարկել «Ակտիվ քաղաքացի» հավելվածով, որին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը նշել է, թե դա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործառույթն է, և դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։ Բնակիչները այսօր մի քանի անգամ զանգահարել են «Վեոլիա Ջուր», սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter