HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

«Օսկար» մրցանակաբաշխությունում «Մեղավորները» (Sinners) ֆիլմը առաջադրվել է ռեկորդային՝ 16 անվանակարգում

2026 թվականի հունվարի 22-ին Լոս Անջելեսում պաշտոնապես հայտարարվեցին «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերը և առաջադրված ֆիլմերը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին։ Այս տարի բացարձակ ռեկորդակիր է Ռայան Կուգլերի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը, որն առաջադրվել է 16 անվանակարգում՝ գերազանցելով պատմական ռեկորդակիրներին՝ «Տիտանիկին» և «Լա-Լա Լենդին», որոնք առաջադրվել էին 14 անվանակարգերում։ «Մեղավորները» (Sinners) ֆիլմի երեք պրոդյուսերներից մեկ հայ է՝ Սև Օհանյանը, մյուսներն են՝ Ռայան Կուգլերը և Զինզի Կուգլերը։ Տարբեր կինոքննադատների կանխատեսումներով՝ ֆիլմն ունի հաղթելու մեծ հավանականություն։ Եթե ֆիլմը հաղթի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, Սև Օհանյանը կդառնա առաջին հայազգի պրոդյուսերը, ով կստանա «Օսկարի» գլխավոր արձանիկը։ Մրցանակաբաշխությանն առաջադրվել է ընդհանուր 50 ֆիլմ՝ 35 լիամետրաժ գեղարվեստական (ներառյալ անիմացիոն), 15 կարճամետրաժ ֆիլմ (անիմացիոն, վավերագրական և խաղարկային)։ Այս տարի 24 անվանակարգ կա, որից մեկը՝ «Լավագույն քասթինգ»-ը, այս տարի է ներկայացվել։ Սակայն, ինչպես միշտ, հիմնական ուշադրությունը սեւեռված է «Լավագույն ֆիլմ» անվանակարգի 10 ֆիլմերի վրա։

«Լավագույն ֆիլմ» մրցանակի համար պայքարում է 10 ֆիլմ.

  1. Sinners («Մեղավորները»)
  2. One Battle After Another («Մեկ մարտ մյուսի հետևից»)
  3. Hamnet («Համնետ»)
  4. Marty Supreme («Փառահեղ Մարթին»)
  5. Frankenstein («Ֆրանկենշտեյն»)
  6. Bugonia («Բուգոնիա»)
  7. Sentimental Value («Սենտիմենտալ արժեք»)
  8. F1 («Ֆորմուլա 1»-ի մասին ֆիլմը)
  9. The Secret Agent («Գաղտնի գործակալը»)
  10. Train Dreams («Գնացքի երազներ»)

Լավագույն դերասան

  1. Տիմոթի Շալամե (Timothée Chalamet. Marty Supreme), 
  2. Լեոնարդո Դի Կապրիո (Leonardo DiCaprio. One Battle After Another), 
  3. Մայքլ Բ. Ջորդան (Michael B. Jordan. Sinners),
  4. Իթան Հոուք (Ethan Hawke. Blue Moon) 
  5. Վագներ Մոուրա (Wagner Moura. The Secret Agent):

Լավագույն դերասանուհի

  1. Էմմա Սթոուն (Emma Stone. Bugonia)
  2. Ջեսի Բաքլի (Jessie Buckley. Hamnet) 
  3. Ռենատե Ռեյնսվե (Renate Reinsve. Sentimental Value) 
  4. Քեյթ Հադսոն (Kate Hudson. Song Sung Blue) 
  5. Ռոուզ Բիրն (Rose Byrne. If I Had Legs I'd Kick You):

Լավագույն ռեժիսոր

  1. Ռայան Կուգլեր (Ryan Coogler. Sinners)
  2. Փոլ Թոմաս Անդերսոն (Paul Thomas Anderson. One Battle After Another)
  3. Քլոե Ժաո (Chloé Zhao. Hamnet)
  4. Ջոշ Սաֆդի (Josh Safdie. Marty Supreme)
  5. Յոակիմ Թրիեր (Joachim Trier. Sentimental Value)

Չնայած «Մեղավորները» ֆիլմը ռեկորդային թվով անվանակարգերով արդեն ֆավորիտ է, «Օսկարը» միշտ լի է անակնկալներով։ Մնում է սպասել մարտի 15-ին կայանալիք ամենաքննարկվող կինոիրադարձությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter