Ամփոփելով ընտրությունների առաջին 5 ժամերը Շենգավիթում
Շենգավիթ վարչական շրջանի 8/15, 8/23, 8/19, 8/13, 8/14 ընտրատեղամասերում գոհ են ընտրության մասնակցությունից։ Հոսքը մեծ է, ոստիկանները գրեթե միշտ դրսում վերահսկում են։
8/13 ընտրատեղամասում ժամը 13:28-ին ընտրության իրավունք ունեցող 1771 քաղաքացուց մասնակցել է 551-ը կամ մոտ 31 տոկոսը։ Տեղամասում խախտումներ գրեթե չեն արձանագրվել։ Մի քաղաքացի ցանկացել է քվեարկել առանց քվեախցիկ մտնելու, սակայն տեղում հորդորել են գնալ քվեախցիկ։
8/15 ընտրատեղամասում խախտումներ նկատել են դիտորդները։ Կուտակումներ են եղել, բայց, տեղամասի քարտուղարի խոսքով, դրանք շատ արագ ոստիկանի միջոցով կարգավորվել են։ Նկատել են նաև, որ քվեախցիկներից մեկը բավական առաջ է դրված եղել, այդ խախտումը ևս վերացվել է։
8/19 ընտրատեղամասի քվեախցիկի հետևի հատվածում հեռուստացույց կար, որը պետք է փակ լիներ, քանի որ ցանկության դեպքում հնարավոր է տեսնել քվեախցիկի ներսի մասը։ Հանձնաժողովի նախագահը որոշեց փակել ժամը 11-ին, երբ նկատեցինք դա։
Նախագահը մեկնաբանություն չտվեց՝ պատճառաբանելով, որ ահռելի հոսք կա ընտրատեղամասում, ինքը ժամանակ չունի։
Շենգավիթ վարչական շրջանի 8/23 ընտրատեղամասում և քվեախցիկում լուսավորությունը պատշաճ ապահովված չէր, ինչի հետևանքով մարդիկ քվեախցիկից դուրս են լույս փնտրում, իսկ քաղաքացիներին գրանցելիս օգտագործում էին լապտեր։ Հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ հետևի մասում լույս կա միացված, բավարար է։
Այս տեղամասում ընտրության էին եկել նաև զինվորները՝ ռազմական ոստիկանների վերահսկողությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել