HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական տուգանք՝ «Մանդարինկա պարկ»-ի նկատմամբ. ռեստորանը կապիկներ պահելու թույլտվություն չի ունեցել

Ժենյա Գևորգյան

Աշտարակի խճուղի 68 հասցեում գործող «Մանդարինկա պարկ» ռեստորանային համալիրում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներից հետո վարչական տուգանք է նշանակվել՝ 170 հազար դրամ:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը ստուգումները սկսել էր «Հետքի» հրապարակումից հետո: Պարզվել է, որ համալիրում երկու մարմոզետ տեսակի կապիկները (Callithrix) պահվել են առանց համապատասխան թույլտվության: Համալիրը տուգանվել է «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի երրորդ մասի՝ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման պահանջը խախտելու համար: Ներկա պահին քննարկվում է նաև կապիկներին տեղափոխելու հարցը։ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզվել է նաև, որ ռեստորանի տարածքում պահվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 133-Ն հրամանով հաստատված՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիներ և թռչուններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter