«Պայքար պայքարի հետևից». 6 մրցանակ` «Օսկար»-ում
Երեկ՝ մարտի 15-ին (Հայատանի ժամանակով՝ մարտի 16-ին, 02:00-ին) Լոս Անջելեսի «Դոլբի» (Dolby Theatre) թատրոնում կայացավ «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության անվանակարգերի և առաջադրված ֆիլմերի մասին կարող եք կարդալ «Հետքի» այս հոդվածում։
Մրցանակաբաշխությանն առաջադրվել էր ընդհանուր 50 ֆիլմ՝ 35 լիամետրաժ գեղարվեստական (ներառյալ՝ անիմացիոն), 15 կարճամետրաժ (անիմացիոն, վավերագրական և խաղարկային)։ Այս տարի 24 անվանակարգ կար, որից մեկը՝ «Լավագույն քասթինգ»-ը, առաջին անգամ է ներկայացվել։
Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան և դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի. սրանք այն անվանակարգերն են, որոնք ավանդաբար համարվում են երեկոյի ամենասպասվածը։
Այս տարվա «Օսկարի» բացարձակ առաջատարը Փոլ Թոմաս Անդերսոնի «Պայքար պայքարի հետևից» (One Battle After Another) ֆիլմն էր։ Այն հաղթեց 6 անվանակարգում՝ դառնալով 98-րդ մրցանակաբաշխության ամենաշատ օսկար ստացած ֆիմլը։
Ֆիլմի հաղթել է՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն», «Լավագույն քասթինգ» անվանակարգերում։
Հաջորդիվ ամենաշատ մրցանակները ստացել են «Մեղավորները» (4 մրցանակ) և «Ֆրանկենշտեյնը» (3 մրցանակ) ֆիլմերը։
«Օսկարի» տասնյակ անվանակարգերի մեջ կան առանցքայինները։ Ահա այն հիմնական անվանակարգերը, որոնց արդյունքներին ամենաշատն էր սպասում թե՛ հանրությունը, թե՛ կինոաշխարհը։
Կինոաշխարհում պակաս կարևոր չեն նաև մասնագիտական ու տեխնիկական անվանակարգերը։ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթեց Ռայան Քուգլերը՝ «Մեղավորները» (Sinners) ֆիլմի համար։ «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին արժանացավ Փոլ Թոմաս Անդերսոնը՝ «Պայքար պայքարի հետևից» (One Battle After Another) ֆիլմով։ «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (սաունդթրեք) անվանակարգում հաղթող ճանաչվեց Ջոնի Գրինվուդը («Պայքար պայքարի հետևից»)։ «Լավագույն օրիգինալ երգ» մրցանակը ստացավ "The Last Light" ստեղծագործությունը («Մեղավորները»)։ «Լավագույն օպերատորական գործ» անվանակարգում հաղթեց Օտեմ Դյուրալդ Արկապոուն («Մեղավորները»)՝առաջին կինը, որն արժանանում է այս մրցանակին։ «Լավագույն քասթինգ» անվանակարգի առաջին մրցանակը շնորհվեց Կասանդրա Կուլուկունդիսին («Պայքար պայքարի հետևից»)։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել