Արաբկիրում կառուցվող շենքը․ կա՞ շինարարական նորմերի խախտում, թե՞ ոչ
Մոտ մեկ ամիս առաջ «Հետք»-ին էին դիմել Աննա Ենգիբարյանը և Սիմոն Սիմոնյանը։ Քաղաքացիները պնդում էին, որ Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում՝ իրենց առանձնատան դիմաց, բնակելի շենք է կառուցվում՝ շինարարական նորմերի խախտումներով։ Կառուցապատողն ու սեփականատերը «Բրավերկ» (նախկին անվանումը՝ «Մեծն Էրիկ») ՍՊ ընկերությունն է։
Քաղաքացիները դիմել են դատարան, նաև՝ միջնորդություն ներկայացրել շինարարության կասեցման համար, որը Վերաքննիչ դատարանը բավարարել է։ Ընկերությունը դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում։ Ընկերության տնօրեն Լեւոն Շահումյանը «Հետք»-ի տաղավարում մեկնաբանել է իրավիճակը և ներկայացրել իրենց դիրքորոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել