HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տան հին համը․ ինչպես «Շուշվա համը» Արցախից Մասիս հասավ

Զինա Սահակյանի պատմությունը չի տեղավորվում դասական սյուժեի մեջ։ Պատերազմի, տեղահանության մասին անգամ ժպիտով է պատմում։ Ամեն ինչ թողել է Արցախում՝ Հադրութի Տող գյուղում, հումորն ու «Շուշվա համ»-ն է բերել Մասիս քաղաք։ Երկու անգամ տեղահանվելուց հետո նոր կյանք է սկսել այստեղ։

Զինան չի հանձնվել, փորձել է։ Չունենալով ոչինչ՝ հիմա ունի իր հրուշակեղենի ու հացաբուլկեղենի խանութը, որտեղ և՛ տնօրեն է, և՛ խմորի մասնագետ, և՛ ժենգյալով հաց թխող։

Գնորդները տարբեր են՝ ԱՄՆ դեսպանատնից մինչև ՄԱԿ-ի գրասենյակ։ Զինան կարողանում է լեզու գտնել բոլորի հետ՝ անկախ տարիքից, սեռից ու պաշտոնից։ Ասում է՝ բոլորը գոհ են։ 

«Կյանքն էլ խմորի նման է. կարևորը սերն է»,- ասում է նա։ Իր պատրաստածի մեջ սերը կարևոր բաղադրիչն է, բայց ամենաշատը ջենգյալով հաց թխելն է սիրում, որը վաղուց միայն հաց չէ, այլ անցյալ, ճանապարհ ու հիշողություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter