Հրդեհ` խմորեղենի արտադրամասում. կրակի տարածումը կանխվել է
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։53-ին, մարվել՝ 05։49-ին։ Խմորեղենի արտադրամասում (մոտ 100 քմ) այրվել են կենցաղային իրեր և կուտակված ստվարաթուղթ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի արտադրամասի մյուս հատվածներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել