
ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլի ընթացքում քրեական վարույթ է նախաձեռնվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցների գործադուլի օրերին՝ փետրվարի 6-ին, Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 460-րդ հոդվածի 1-ին մասով: Ընթանում է նախաքննություն: Այս մասին «Հետքին» հայտնել են ՔԿ-ից:
Օրենսդրության այս դրույթը սահմանում է. ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակությա կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ առավելագույնտ տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 100 ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել՝ վերադասից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում:
Փետրվարի 10-ի երեկոյան հայտնի դարձավ, որ աշխատակիցներն ու կոմբինատը համաձայնության են եկել: Սակայն մինչ այդ ԶՊՄԿ-ն աշխատանքից ազատել էր 8 հոգու:
Մեկնաբանել