
ԱԳՆ-ն «լուրջ» բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ
Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Արտաքին գործերի նախարարության կողմից Մաքսային միության ճանապարհային քարտեզը չհրապարակելը օրենքի կոպիտ խախտում է:
Այժմ խնդրի շուրջ է՛լ ավելի զավեշտալի հանգամանքներ են ի հայտ գալիս: Ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ ներկայումս բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` ճանապարհային քարտեզը հրապարակային դարձնելու վերաբերյալ:
Այսինքն՝ չնայած այն հանգամանքին, որ մեր երկրի օրենսդրությամբ այդ տեղեկությունները պետք է հրապարակվեն, Երևանը սպասում է Մոսկվայի թույլտվությանը դա անելու համար:
Ներկայացնում ենք Շավարշ Քոչարյանի պատասխանը` առանց մեկնաբանության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել