HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Թուրքիայից Թբիլիսի ժամանելիս

Գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան է ժամանել: Երբ Աշոտ Սուքիասյանը հատել է վրացական սահմանը, վրացի սահմանապահները նրա տվյալները ստուգելիս հայտնաբերել են, որ Ա. Սուքիասյանը հետախուզման մեջ է և անմիջապես ձերբակալել են:  

Այս տեղեկությունը «Հետքը» ճշտեց վրացի գործընկերների միջոցով Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության աշխատակից Թեմուր Դոլիձեից:

Վրաստանի գլխավոր դատախազությունից նաև հայտնեցին, որ հիմա զբաղվում են Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիայի փաստաթղթերը ձևակերպելու գործընթացով:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից նախաքննական մարմնի որոշմամբ` Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

Լուսանկարը՝ hraparak.am

Մեկնաբանություններ (3)

ռեժիսյոր
Երեւում է սցենարը սարքել են, իրեն էլ լուր տվել թե արի: Ինչ է՜ եղել - մարդն անհաջող բիզնես է արել ընդհամենը, քաշվել է՝ այսպես ասված: Մեկ էլ մի պստիկ զանցանք է թույլ տվել, պատվական - պետական մարդկանց անուններն է փորձել արատավորել, առանց իրենց գիտության, ինչ-որ խղճուկ միլոններվ! Անպատիժ սպանող անցնողների համեմատ սրանք անմեղ մանրունքներ են: Նույնիսկ կարելի է խրախուսել մարդուն - փայլուն արտիստական տաղանդի համար!
Sam
Этого Афериста нужно вытряхнуть как Буратину! На предмет информации! Потом СЖЕЧЬ В КУЧЕ С ПОТДЕЛЬНИКАМИ НА ЦЕНТРАЛЬНОЙ ПЛОЩАДИ В ЕРЕВАНЕ!!
ara
Yete Ashot@ yekel e apa vstah e, vor patasxanatvutyun chi krelu, isk yete porzen datel kam veraznel, apa na hastat uni mardik vor khraparaken paster, voronq kbazahayten xoshor shnadzkerin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter