HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարոն Ջհանգիրյանի պնդումը ցինիզմ կարելի է որակել». ցմահ բանտարկյալ

1997 թ.-ին մահապատժի դատապարտված (2003 թ.-ից ՀՀ նախագահի  հրամանագրով՝ ցմահ ազատազրկում) նախկին շարքային զինվոր Արթուր Մկրտչյանն արձագանքել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ «Հետքին» տրված հարցազրույցին, որտեղ վերջինը խոսել է նաև Արթուր Մկրտչյանի քրեական գործի մանրամասներից ու հայտնել իր տեսակետները:

«Նախորդ ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ այցելեց և իմ հետ հարցազրույց ունեցավ «Հետք» կայքի լրագրողուհի Զարուհի Մեջլումյանը։ Նա ուսումնասիրության էր վերցրել իմ նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հիման վրա 1997 թ-ին ինձ մահապատժի էին դատապարտել և «Հետք» կայքում հոդվածաշարով ներկայացրել էր, թե ինչպիսի «արդարադատություն» է իրականացվել 90-ականներին, երբ մարդկանց գնդակահարության էին դատապարտում։

Ինձ վրա «ջարդված» այդ քրեական գործն այն աստիճան կեղծ և շինծու է, որ բացի դատախազությունից, բոլորը համոզվել են դրանում՝ ծանոթանալով քրեական գործի նյութերին։

Եվ ահա մի քանի օր առաջ տեղեկացա, որ «Հետք» կայքում տեղադրվել է նաև հարցազրույց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, ով, անդրադառնալով տվյալ սպանություններին, հիմնվելով իր ունեցած օպերատիվ տվյալների վրա, իր համոզմունքն է հայտնել, որ այդ հենակետում եղել են նաև այլ անձինք, և սպանությունների ժամանակ նրանց այդտեղ գտնվելը կապված է զենքի վաճառքի հետ։

Սա ինքնին ցնցող հայտարարություն է, քանի որ շուրջ 10 տարի զինդատախազությունը ղեկավարած անձը, ըստ էության, փաստում է, որ այն մեղադրական եզրակացությունը, որում ներկայացված էին հանցագործության դրդապատճառները, սպանության կատարման մեխանիզմն ու շարժառիթները, տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը, այդ ամբողջ քրեական գործն ու մեղադրանքը, որով ՀՀ գերագույն դատարանը՝ Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, հիմնավոր համարեց և ինձ մահապատժի դատապարտեց՝ կեղծ էր և հորինված նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից, իսկ իմ տված ցուցմունքներն անծանոթների և զենքի վաճառքի մասին արժանահավատ էին։

Այժմ ուզում եմ անդրադառնալ պարոն Ջհանգիրյանի հետևյալ այրտահայտությանը. «Ճիշտ է, իմ համոզմամբ, Արթուրը չի կատարել բոլոր հինգ զինվորների սպանությունը, բայց այն երեք սպանությանը նա մեղսակից է»։

Ես հասկանում եմ նաև այս ասվածի կոնտեքստը: Անհնար համարելով պաշտպանել ակնհայտ կեղծ մեղադրանքը՝ պիտի գոնե ինչ-որ կերպ բացառվեր իմ լրիվ անմեղությունը և որոշակիորեն արդարացվեր իմ՝ մինչ օրս՝ շուրջ 18 տարի, կալանքի տակ գտնվելու փաստը, քանի որ պարոն Ջհանգիրյանը, 10 տարի ղեկավարելով զինդատախազությունը, չէր բարձրաձայնի, որ այդ սպանությունները չկատարած մարդուն թողել են բանտում և մոռացության մատնել, չնայած որ ակնհայտ էր գործի սարքված սցենարի փաստը։

Բայց և այնպես, ստիպված եմ հիշեցնել պարոն Ջհանգիրյանին գործում առկա համալիր փորձաքննության արդյունքների մանրամասները։

Այսպիսով, համալիր փորձաքննության արդյունքները փաստում են, որ ինչպես որ խրամատում սպանված երկու տղաներն են սպանվել երկու տարբեր զենքերից, այնպես էլ բլինդաժում սպանված զինվորներն են սպանվել են երկու տարբեր զենքերից, իսկ ընդհանուր առմամբ հինգ զինծառայողները սպանվել են երեք տարբեր զենքերից, որոնցից մեկն էլ մինչ օրս չի հայտնաբերվել։ Ոչ մի զենքի վրա չեն եղել իմ մատնահետքեր, իսկ իմ մոտից առգրավված ինքնաձիգից ընդհանրապես կրակոց չի արձակվել։

Այս ամենը փորձաքննության արդյունքներն են, պարոն Ջհանգիրյան։

Նշված հարցազրույցում տեղ գտած պարոն Ջհանգիրյանի այդ արտահայտության կապակցությամբ. «Ես հանդիպել եմ Արթուրի հետ, նա ամեն ինչից տեղյակ էր և պատմեց երեք զինվորների սպանության մասին», նախ հույս ունեմ, նախկին զինդատախազը միտումնավոր չի այսպես «լղոզված» կերպով ներկայացրել այդ հանդիպման բնույթը, որ թյուրըմբռնում առաջացնի ընթերցողի մոտ, բայց և այնպես՝ հստակեցնեմ։

Բնականաբար, ես զինդատախազին ներկայացրել եմ այն, ինչը բարձրաձայնել էի նախաքննության և դատաքննության ընթացքում, այն մասին, որ այդ իրադարձությունների ժամանակ ես, գտնվելով բլինդաժի տարածքում, պատկերացում չունեմ, թե ինչ է կատարվել խրամատում, որտեղ սպանվել էին տղաներից երկուսը, և որոշ չափով ականատես եմ եղել բլինդաժի մոտ կատարված իրադարձություններին, որտեղ սպանվել էին տղաներից երեքը, և այդ ամենը արձանագրված է դատական փաստաթղթերում:

Դե՛, իսկ պարոն Ջհանգիրյանի պնդումը, որ, իբր թե, ես չեմ ցանկացել, որ գործը բացահայտվի և չեմ աջակցել զինդատախազությանը, ուղղակի ցինիզմ կարելի է որակել: Դատախազության անկարողությունը կամ գործը բացահայտելու կամքի բացակայությունն աբսուրդ է վերագրել դատապարտյալին, պարոն նախկին դատախազ։

Պարոն Ջհանգիրյան, ես ուզում եմ հավատալ, որ ձեր հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները թաքնված հաղորդումների իմաստ չէին կրում, այլ բարձրաձայնում էր թույլ տված սխալ քննության մասին: Ուստի ելնելով վերը նշվածից՝ թեկուզ և ձեր իսկ կողմից բարձրաձայնված համոզմունքների կապակցությամբ, դուք այնքան խիղճ և արդարամտություն կդրսևորե՞ք, որպես Ազգային ժողովի պատգամավոր, գործը վերաբացելու հորդորով գլխավոր դատախազություն դիմելու համար: Եվ այնքան արիություն ու կամք կդրսևորե՞ք, որպես հիմք նշելով  նաև այն, որ գործի քննությունն ամբողջովին կեղծ է եղել և դուք ձեր պաշտոնավարման տարիներին անկարող եք գտնվել գործը վերաբացելու և արդարությունը վերականգնելու համար։ Աստված օգնական։

Ես, անարդարության զոհ լինելով, ինձ ամենաահավոր հանցագործն եմ զգում, քանի որ իմ գոյությամբ արդեն 18 տարի է իմ ընտանիքի չդադարող արցունքն եմ դարձել, և սա նաև ձեր «շնորհիվ»։

Եվ վերջում ուզում եմ նշել, որ «Հետք» կայքին տված իմ  հարցազրույցի իմաստն այն չէր, որպեսզի մարդիկ կենտրոնանան իմ անձի վրա, և ոչ էլ այն, որ կրկին անգամ վերհիշեմ այն դժոխքը, որի միջով անցել եմ 19 տարեկան հասակում մահապատժի դատապարտվելիս (չնայած, որ դա անգամ 10 կյանքի համար չափազանց էր), այլ՝ ամբողջ իմաստը նրանում էր, որ այլևս ոչ ոք չանցնի այն ճանապարհով, որ ինձ վիճակվեց, որ ամեն ոք այդ տողերը կարդալով տեսներ այն վտանգը, որի մեջ կարող է հայտնվել իր երեխան, իր եղբայրը, ամուսինը կամ հայրը, որ ցանկացած անարդարության դրսևորում համարեր իր դեմ կատարված և պայքարեր դրա դեմ՝ իրեն հասու ամեն եղանակով, չէ՞ որ ամեն չարիք ծնվում և զարգանում է հենց մարդկային անտարբերության և արատավոր էգոիզմի հետևանքով։

Մարդը տուն վերադառնալով, երբ տեսնում է իր երեխայի կարոտով լեցուն աչքերը, գրկում և սիրով ու ջերմությամբ լցվում է նրա հոգին, ամեն ինչի պատրաստ է հանուն նրա, բայց, անկեղծ ասեք, նայելով ձեր երեխային՝ երբևէ ձեր աչքի առաջ եկել են այն երեխայի կարոտով ու ցավով լեցուն աչքերն, ում ծնողն անարդարության հետևանքով բանտարկվել է, կամ այն ծնողի աչքերն ու զավակը, ով զոհ է դարձել մեր իսկ անտարբերության հետևանքով ստեղծված արատավոր բարքերին։

Շատերին այս պարզունակ օրինակը կարող է զգացմունքային թվալ, սակայն հենց այս ամենի բացակայությունն է պատճառ, որ անարդարության ծնած սարսափելի արհավիրքը մարդ ամբողջովին ընկալում է միայն այն ժամանակ, երբ անարդարության խարազանի հարվածը զգում է իր մաշկին։

Պաշտոնյաներին ուզում եմ ասել, երբ դուք եկեղեցի եք այցելում և Աստծուն դիմելով՝ տերունական աղոթքն եք արտաբերում, ապա եկեղեցու սպասավոր Տեր Հորից նախ հարցրեք «Եվ թող մեզ զպարտիս մեր, որպես և մենք թողումք մերոց պարտապանաց» տողերի ամբողջական իմաստը, որպեսզի գոնե Աստծո առջև ձեր խոսքը չիմաստազրկեք։

Աստված մարդուն ստեղծել է արդարադատ և բարի, ու անգամ դատարանները պատիժ նշանակելիս պիտի միմիայն արդար լինեն և բխեն բարության տրամաբանությունից, որ այն ոչ թե մարդուն կործանման տանի, այլ ապաշխարանքի դրդի և ավելի լավը դարձնի, ցանկացած պատիժ կորցնում է իր իմաստը, երբ սխալ արարք կատարած մարդն իրեն զգում է թշնամու կողմից դատապարտված։

Յուրաքանչյուրս մեր մտքում նկարագրենք Հայկ Նահապետի ժառանգ հայ մարդու կերպարն ու ձգտենք նմանվել Հային, ով արժանի է Հայկ Նահապետին, և գործենք միշտ «հանուն» և ոչ թե «ընդդեմ» սկզբունքով, և մեր երեխաներն այդ ժամանակ ավելի լավ երկրում կապրեն»։

Արթուր Մկրտչյան

ցմահ բանտարկյալ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից   



Մեկնաբանություններ (10)

LAURA
amen angam erb kardum em cmah datapartvats Arturi ev Manuki hodvatsnery sirts mghktuma, es hamozvats em erkusn el anmegh en, aghachum em dzez veranaeq ev ogneq eritasardnerin,ete xighch uneq hargeli iravapahner...Artur ev manuk jan hamberutyun dzez..
Yura
Art jan axpers et dishovkek@ saxel patasxanen talu
aram
gorc@ chen uzum veraqnnel mi parz patjarov: ete parzvi,vor Arturin sxal en dadapartel, apa ov petq epatasxan ta 18 tarineri azatazrkman hamar...miak elq@ karox e handisanal nerum shnorhel@ vori himqer@ iravapahner@ karox stexcel cankutyan depqum.
Վեհարի Առաքելյան
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում տեղ գտած խոսքերը ապացուցում են ոչ միայն զինվոր Արթուր Մկրտչյանին առանց հիմնավոր ապացույցների ցմահ դատապարտելու փաստը այլև գալիս են հաստատելու, որ նույն չհիմնավորված ձևով դատապարտվել են նաև այլ ցմահ կամ այլ պատժի դատապարտվածները, և որ մինչ օրս նույն կերպ է գործում մեր դատական համակարգը: Չե որ փաստ է,` դատախազության փոխարեն անօրինությունները հայտնաբերած լրագրողական ապացույցները արհամարհվում և կոծկվում են հենց դատախազության /Գլխավոր դատախազների/ կողմից: Ի միջի այլոց, ըստ օրենքի, դատախազների և իրավասու այլ բարձրաստիճան անձանց դեմ, նման հանցանքների դիմաց անհրաժեշտ է քրեական գործ հարուցել:
Nune
Ahavor e. Inchpes karogh en ughaki vertsnel u xach qashel mardkants vra? Naxagahn piti tesni sa vor chasi gaghch mtnolort lragroghnern en steghtsum. Nerman hamar el kartsem Arthurn asel er vor erbeq chi dimel u chi dimelu nerum talu xndragrov?
ГУРГЕН
джангирянн у вапше мардканц кянки хет хахацох назир-везирнерн пти аменакичн енкан шат мардканц кянкн пркен вор гоне аствац нери иранц.
Զարուհի
Հարգելիներս, մինչև դատարանների արխիվ միայնակ մտնելս, բազմաթիվ նամակներով, առաջարկներով, անձամբ հանդիպումներ ունենալով դիմել եմ տարբեր պետական կառույցների, որպեսզի ուսումնասիրվեն 90-ականների գործերը, այն գործերը, որոնց հետևանքով մարդիկ շարունակաբար պատիժ են կրում` լինելով անորոշության մեջ: Առաջարկել եմ ստեղծել փորձագիտական խումբ` իրավաբաններից բաղկացած, չէ որ այդ տարիներին նոր էին կազմավորվում պետական համակարգերը, չէ որ հնարավոր էին դատական սխալներ: Վկայակոչել եմ միջազգային փորձը, թե քանի մարդ է զարգացած արտերկրում անգամ տասնյակ տարիներ անց արդարացման դատավճիռներով դուրս գալիս ազատություն, սակայն այդ գործերը անհատապես չուսումնասիրվեցին: Եվ ես ստիպված մենակ մտա արխիվներ, սկսեցի լուսաբանել` հանրությանը ներկայացնելով, թե ինչպես էին մարդկանց դատապարտում անկախ հանրապետության առաջին տարիներին` վերացնելով անգամ իրեղեն ապացույցները, այդպիսով փակելով գիտության զարգացմամբ գործերի վերանայման հիմքերը:
Anna
Նորվեգիայում Բրեյվիկին, ով սպանել էր 77 մարդ, տվեցին 21 տարվա ազատազրկում, քանի որ դա իրենց առավելագույն ժամկետն է: Իսկ թե ինչ պայմաններում են ապրում բանտարկյալներն այնտեղ, դա անսահմանորեն հեռու է մեր գազան բանտապետ օրենսդիրների երեւակայությունից: Եւ միայն ցավում եմ այն երիտասարդների համար ովքեր առհավետ կորցրել են ազատ ապրելու իրենց իրավունքը...այսպես է որոշել մեզ լավ հայտնի, կեղտի ու կաշառքի մեջ շաղախված մեր ''արդարադատության'' համակարգն ու դատավորները....ու սրա կողքին, նաեւ դաժան...եթե անգամ մեկը հանցանք է գործել, չէ՞ որ նպատակը այդ մարդուն հասարակության մեջ ապրելուն պատրաստելը պիտի լինի, եթե մարդը, երիտասարդը որոշ ժամական անց գիտակցում է սխալը ու պատրաստ է ներդաշնակվելու հասարակությանը եւ հանգիստ ապրելու, ինչու պետք է նրա կյանքը սեղմեք ժանգոտած ճաղերի հետեւոմ ու տանջեք, ստորացնեք նրան, նրա ընտանիքին, բոլորիս...բացատրե'ք:
anna
Ինչու՞ սակայն, ինչու՞...այսքան դաժանություն ու չարություն ենք դրել մեր երկրի հիմքում, արդյոք օրենքը պիտի լինի անմարդկային, կեղծ ու դաժան, որ այս երկիրը դառնա 'լավ' երկիր...ախր աշխարհն այնքան մեծ է ու այնքան լավ օրինակներ կան, ինչու ենք մեզ դրել այս ժանգոտած ճաղերի հետեւում ու շնչում ենք այս աղբահոտը...? ախր այս աշխարհում ավելի լավ բան կա՞ քան լավ երկիր ունենալը, որտեղ դու ու քո երեխաները ունեն ապահով ու հանգիստ կյանք, որտեղ քո հարեւաններն ու ծանոթները ունեն ապահով ու հանգիստ կյանք, երիտասարդներն ունեն սովորելու, կայանալու հնավարավորություն....որտեղ մեկը մյուսին վստահում է ու արժեւորում....սա երազանք չէ, սա ռեալ կյանք է, որին պարտավոր ենք ձգտել, այլապես ինչպես կարող ենք ասել որ հարգում ենք 1915-i զոհերի հիշատակը.... Ուզում եմ հուսալ որ Արթուր Մկրտչյանի հետ կապված այս խարդավանքներով ու մարդկային ողբերգությամբ լեցուն պատմությունը ի վերջո պատշաճ ուշադրություն կստանա իրավապահ մարմինների կողմից ու վերջապես նա կվերագտնի իր ազատությունը...Արթուրին ու նրա ընտանիքին մաղթում եմ ուժ ու եռանդ որ պայքարեն...
Armen
Es mek ban chem haskanum? Ays tertn dataxazutyunits kam datakan departamentits, to tekuz ardaradadutyan naxararutyunits meky chi kardum? Mardu handep hantsagortsyun en arel u eti anhetevanqa mnalu? Evropayum hima arden vostikanutyunn u datakan departamentn gorts ein harutsel, de hasarakakan massan el votqi ein kangnel. Zhoxovurd duq lriv komai mej eq ynkel dzer karavarutyan dzerqerum! Et vova gaspariann el menak lragrox u gaspariin tsetselova zbaxvats pastoren. Apsos chen et txerqn vor bantern eq qtsel ay anastvats gyadaner? Mard eq duq el? Dzez erexeqin aveli ahavorn e anelu Astvac, te chgiteq vor mer te lav gortsern u te mer mexqern Astvac mer erexeqi demn e berum? Anmexin u xexchin harvatsoxn Astcun e harvatsum. Lav hisheq da.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter