HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ականատեսի հուշերը». ֆիլմ Հայաստանի ընտրությունների մասին

Այսօր Երևանի «Ակումբ» սրճարանում տեղի ունեցավ «Ականատեսի հուշերը» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը, իսկ սցենարի հեղինակը` հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը: Ֆիլմը պատմում է Հայաստանի անկախությունից հետո տեղի ունեցած ընտրությունների մասին: Սա, թերևս, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը փաստագրական շղթայով իրար է կապում Հայաստանի 23 տարիների նախագահական բոլոր 6 և 1999 թ. խորհրդարական ընտրությունները: Ֆիլմը կառուցվել է արխիվային կադրերի, հարցազրույցների և ականատեսների հիշողությունների հիմա վրա: Աշխատանքները տևել են մոտ 1 տարի:

Արդյո՞ք ուղերձ կա այս ֆիլմում. դա կարող է գտնել ֆիլմը դիտողներից ամեն մեկը` զգայական կամ գիտակցական տիրույթում: Ֆիլմում հատկապես կարմիր գծի պես տարվում են մեր հասարակության երազները` ընտրությունների միջոցով իր կյանքը փոխելու ձգտումները: Երբեմն տպավորություն է, թե այդ կարմիր գիծը հուսահատության դեմ մարդկանց պայքարն է, բայց արդյունքն այն երազայինը չէ, որին ընտրատեղամաս գնացած քաղաքացին ձգտում է:

Ֆիլմն ավարտվում է առանց ելքի նշմարման, ականատեսներից մեկի այն խոսքերով, որ հիմա մենք հասկացել ենք, թե ինչ չի կարելի անել, բայց դեռևս չգիտենք, թե ինչ պիտի անենք, որոնումների մեջ ենք: Ֆիլմից հետո այդ որոնումները տեղափոխվում են դիտողի ներաշխարհ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter