
Ֆրանսիայում ոստիկանները ձերբակալել են վեցամյա Վազգենին
Դպրոցից տուն վերադառնալիս՝ հունվարի 7-ին, վեցամյա Վազգենին ուղեկցել է յուրօրինակ մի «թիկնազոր»: Ուրբաթ օրը կեսօրից հետո հայրը` Դավիթը, դպրոց է եկել ոստիկանների ուղեկցությամբ` Լանժակ (Langeac) գյուղի դպրոցի միջանցքում փնտրելու որդուն (Ֆրանսիայի Օտ-Լուար շրջան): Տեղի իշխանությունների պնդմամբ, ոստիկանները եղել են քաղաքացիական համազգեստով: Դպրոցի տնօրինությունը զգուշացված է եղել: Հայր ու որդի այնուհետեւ կալանավորվել և տարվել են Նիմ քաղաք: Դատավորը 15-օրյա կալանք է սահմանել:
Դավիթ եւ Վազգեն Ասրյանները սպասում էին ապաստանի տրամադրման մասին իրենց որոշմանը: Հայրը ձերբակալվել է հինգշաբթի երեկոյան ընկերուհու հետ միասին դիզել գողանալիս: Այդ ժամանակ ոստիկանները հայտնաբերել են, որ տղամարդը հայ է, չունի փաստաթղթեր եւ պարտավորված է եղել դեռ մինչ այդ լքել երկիրը:
Դավիթի ծնողները Հայաստանից դուրս են եկել որոշակի խնդիրներ ունենալու պատճառով: Կյանքի մեծ մասը Դավիթն անցկացրել է Ռուսաստանում: Այնուհետև լքել է նաև Ռուսասատնը, քանի որ, ըստ ֆրանսիական մամուլում հրապարակված տեղեկությունների, կապված է եղել մի կուսակցության հետ եւ կյանքին վտանգ է սպառնացել: Ֆրանսիայում ապաստան խնդրելու հայցին բացասական պատասխան ստանալով` դեռ 2010-ի աշնանը Դավիթը պետք է լքեր Ֆրանսիան:
Կալանավորվելուց հետո Դավիթը ցանկություն է հայտնել, որ որդին`Վազգենը, լինի իր կողքին: Ընտանիքն առայժմ կալանքի տակ է: Տասնյակ ֆրանսիացիներ, արձագանքելով միջադեպին, տարբեր պաստառներով իրենց բողոքն են արտահայտել կատարվածի առնչությամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին դեռևս տեղեկություններ չունեն, մանրամասները կճշտեն օրվա ընթացքում:
Մեկնաբանել