
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է «Աշտարակ կաթին»
Առևտրի կետերում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքում արձանագրվել է կաթնամթերքի գնի որոշակի բարձրացում: Թեև վերոնշյալ շուկայում կա մի քանի գերիշխող, սակայն մոնիտորինգի արդյունքներով թանկացել է մասնավորապես «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը:
Հիմք ընդունելով ՏՄՊՊՀ-ի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները՝ ՏՄՊՊՀ-ն որոշեց ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում:
«Աշտարակ կաթ» ընկերությունը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ:
«Հանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատվություն է պահանջել նաև խոշոր առևտրի կետերից՝ կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալ՝ պարզելու, թե իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը»,- հայտնում է ՏՄՊՊՀ-ն:
«Աշտարակ կաթ» ընկերությունը կաթնամթերքի շուկայում գերիշխող է մի շարք արտադրատեսակներով:
Լուսանկարը՝ ashtarakkat.com կայքից
Մեկնաբանել