
Միջնադարյան հայ եկեղեցին դարձել է «Կյանքի խոսք» աղանդի հավաքատեղի
«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, բացահայտել են մի անհավատալի տեսարան:
Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը միջնադարյան մի քանի պահպանված եկեղեցիներից մեկն է Երևանում, Հայ առաքելական եկեղեցու անգործության արդյունքում երբեմնի հայկական սրբավայրից դարձել է «Կյանքի խոսք» աղանդի հավաքատեղի:
Ըստ բնակիչների՝ նրանք վաղ առավոտյան և ուշ երեկոյան ժամերին հայ առաքելական եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում՝ խանգարելով բնակիչների հանգիստը:
Եկեղեցու շրջակայքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական մարմինների՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը և դրա անհավատալի հետևանքները:
Ի հավելումն, լքված և անտարբերության մատնված եկեղեցու շրջակայքը, բնակիչների պնդմամբ, դարձել է սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաև կռվատեղի թաղի երիտասարդների համար: Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վերածվել է աղբանոցի:
Շնորհիվ տեղացի մի բնակչուհու՝ եկեղեցին ունի դուռ (թեև անարվեստ) և կողպեք, իսկ լքված եկեղեցու ներսում տեղացիներն իրենց տներից բերել են սրբապատկերներ:
Այս իրավիճակի պատասխանատուն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմն են: Այս իրավիճակը ընդամենը մեկն է հարյուրավոր դեպքերից, և կարծում ենք՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող մարդկանց չի կարելի ի ցույց դնել ավելի խոսուն պատճառներ:
«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել