HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Գանձասարի պարիսպը երեսպատե՞լ են, թե՞ վերանորոգել ու պնդացրել

ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի ձևավորած աշխատանքային հանձնախումբն ուսումնասիրել է Գանձասարի համալիրի պարսպի և Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Անապատ կամ Վաճառի եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ այս երկու պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքները ներկա պահին դադարեցված են:

Պատմական հուշարձանների հայկական ճարտարապետների ասոցիացիայի նախագահ, 1989թ. Գանձասարի համալիրի վերկանգնման նախագծի ղեկավար Գագիկ Սողոմոնյանը, շրջելով Գանձասարում, շատ թերություններ նկատեց` սկսած վանահոր տնից, որն ամբողջությամբ խեղաթյուրված է և որպես Արցախի քաղաքացիական կառույցի օրինակ` ոչնչացված:

«Ինչ վերաբերում է պարսպին, ապա ակնհայտ խախտում է կատարվել: Աշխարհում և ոչ մի տեղ, ոչ մի պատմամշակութային հուշարձան չի սալապատվում: Կարող է՝ որոշ հուշարձաններ սրբատաշ կամ ձեռքով տաշած քարերով երեսպատվեն, բայց նման կերպ ուղղակի անթույլատրելի է, մասանվորապես, Գանձասարի պես կարևոր հուշարձանի պարագայում»,- ասում է Գ.Սողոմոնյանը:

Զրուցակցիս կարծիքով՝ Գանձասարի դեպքում պետք էր միայն դիմել Հայաստանի պետական արխիվ, որտեղ և պահվում է իրենց արած նախագիծը, և մասնագետի հսկողությամբ իրականացնել վերանորոգման աշխատանքները:

«Ինձ թվում է, որ ցանկացած մարդ, ով ուզում է Արցախում բարեգործություն անել, պիտի կառավարական մարմիններին դիմի և խորհրդակցի նրանց հետ: Վերջիններս էլ գիտեն, որ գոյություն ունի Պատմական հուշարձանների հայկական ճարտարապետների ասոցիացիա, մշակույթի նախարարություն, որոնց միջոցով կարելի է ավելի գրագետ ամեն ինչ կազմակերպել: Այստեղ ավելի շատ «պրինցիպի» հարց է. եթե արվում է, ապա պետք է մասնագետների հսկողությամբ արվի: Այնպիսի մասնագետների, ովքեր գործից գլուխ են հանում և արդեն յուր ժամանակին նախագիծ արել են, ու դրա համար Խորհրդային Միությունը վարձատրել է աշխատանքի դիմաց: Այնինչ սուտ-սուտ խոսում են՝ իբր ճարտարապետները փողի անուն են լսել, ուզում են օգտվել առիթից»,- ասաց Գ. Սողոմոնյանը` հավելելով, որ իրենց արած նախագծի մի օրինակը բերել են իրենց հետ և փոխանցելու են ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության զարգացման վարչությանը:

Վերականգնող ճարտարապետը համոզված է, որ ի վերջո պատի երեսպատումը պիտի քանդվի: Պետք է մտածել, թե ինչպես անել և ինչ փուլերով, քանի որ կառուցելը մի բան է, քանդելը` մեկ այլ բան:

Գ. Սողոմոնյանը նշեց նաև, որ սրբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերականգնվել է ոչ այնքան ճիշտ: Այդ իսկ պատճառով աղակալած որմնակամարներն ու որմնասյուները վթարային վիճակում են: Ըստ զրուցակցիս` եթե ժամանակին ոչինչ չարվի, որմնակամարների տարրերը կկորչեն:

ԼՂՀ կառավաության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանի համար զարմանալի է այն հանգամանքը, որ իրենց բաժինը ընդհանրապես տեղյակ չէր Գանձասարի պատի վերանորոգման աշխատանքներից: Այնինչ, այսօր կանգնած են փաստի առաջ, և պետք է կատարվածին գնահատական տալ:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը, մեկնաբանելով կատարվածը, ասաց. «Մարդն ուզեցել է լավ գործ անի, լավ գործ արել է: Որոշ մարդկանց ձեռք է տալիս տեսնել թուրքերի կատարած ավելացումներով պարիսպ: Երբ ամպագոռգոռ խոսքեր են հնչեցվում պարսպի հնություն մասին, ես միշտ հարցնում եմ` ի՞նչ է, Հասան Ջալալյանը «Միկա» ցեմենտո՞վ է կառուցել պարիսպը, թե՞ «Մուլտի գրուպ»: Պարիսպը ընդամենը դրսից պնդացվում է եկեղեցու նույն քարից: Կամ էլ` թե պատը պետք է անպայման կեղտոտ լինի, որ հին լինի»:

Տեր Գրիգորը համոզված է, որ բարերար Լևոն Հայրապետյանի նկատմամբ նման վերաբերմունքի հետևանքը կլինի այն, որ ոչ մի բարերար այլևս չի ցանկանա ինչ-որ բանով օգնել ոչ Արցախին և ոչ էլ ՀՀ-ին:

«Աղմուկը բարձրացրել են հենց այն մարդիկ, ովքեր ներքաշված չէին վերանորոգման գործում: Հիմա հաստատ կարող եմ ասել, որ գուցե այսօր նրանք զրկվել են որոշ գումարից: Բոլորը միայն գալիս էին ու ասում` մեզ հետ խորհրդակցեիք, մենք նախագիծ կանեինք, մեզ գումար կտայիք...»,- ասում է տեր Գրիգորը:

Վերջում հարցրի տեր հորը, թե տեղյակ է արդյոք, որ արցախցի մի խումբ երիտասարդներ Լևոն Հայրապետյանին կոչ են արել վերադառնալ Արցախ: Տեր Գրիգորն ասաց. «Ես լինեի նրա տեղը՝ չէի վերադառնա»:

Աշխատանքային հանձնախումբն այցելեց նաև Ծմակահողի Անապատ եկեղեցին և մոտ մեկ ժամ ուսումնասիրելուց հետո Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական ազգային-արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն ասաց, որ մոտ մեկ տարի առաջ իրենք ահազանգ են ստացել, որ եկեղեցին վերանորոգվում է՝ առանց մասնագետի վերահսկողության:

«Ծմակողի երիտասարդները, թույլտվության ստանալով ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության զարգացման վարչությունից, սկսել են եկեղեցու վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները: Վերանորոգումն արվել է ոչ մասնագիտորեն, որի հետևանքով հանվել է հին սեղանը` փոխարինվելով ժամանակակից սեղանով, որը և պատրաստված նյութի, և ձևի առումով չի համապատասխանում եկեղեցուն: Բացի դրանից՝ անգիտակցորեն պատերից քերվել են որոշ գրություններ: Ուստի, որակի մասին այստեղ խոսք լինել չի կարող, քանի որ արվածի մեջ որակ չկա, և մասնագետի հսկողությունից զերծ է մնացել»,- ասաց Ժ.Ասրյանը:

Նա պատրաստակամություն հայտնեց առաջարկի դեպքում հատուկ խմբով գալ ու օգնել վերականգնման աշխատանքներին:

Մեկնաբանություններ (7)

SVS
Դավիթ..... կամ գրի որտեղ ես ապրում կամ հեռախոսի համար տուր գանք տեսնանք էդ դու քանի գլխանի ես, որ մեր ընկերների վրա բոչկա ես գլորում:
Finnuk
Դավիթ տղա, գիշերները պետք է աղոթես, ցերեկները` շատ-շատ հաց ու պանիր ուտես, որ Արեգին և Մանուշին հասնես, չմոռանաս հույս պահել, որ քեզ չենք գտնի...
MS
Davidi hamar: ai qo pesnernen aidpes ankap baner anum ev grum, vor edpesa stacvum. Ete edpes lav txa es, mi hat bacahaitvi, u harcer kan - patasxani. Ham el asem, vor du et patmutyunneric, te inchen asel chartarapetner' - @ndhanrapes texyak ches, aveli chisht apatexekacvac es. isk inch veraberum Aregin u Manushin, asem vor shat kirt ev baroyakan mardik en. Ev enqan hamest en, vor qo pes takanqneri vra ushadrutyun chen darznum... Isk ete es barer' viravorakan qo hamar, apa mi heraxosi hamar tox, zangvenq u handipenq... Ernek chem talis qez, ete handipenq...
Saro
А можно по-пдробнее насчет Арега Балаяна и Мануш Титанян?
Sauron_ao
for David. Es andzamb janachum em te Areg Balayanin u te Manush Titanyanin, ayd mardik im @nkern en u qo comment-i mej voch mi jisht bar chka u du mardkanc viravorum es. Ete aydqan srtacav es qo brnac gorcum ber handipenq, tesnanq du vonc es karoxanum patasxan tas qo gracneri hamar. U mec harca ova aveli hayrenaser
Saro
Взгляните на фото согомоняна......Вот с таким выражением лица и выклянчиваются деньги у Благотворителей!
Левон
Благословите отец Григор!Речь идет о профессиональном подходе.У нас царит такая тенденция;Зачем обратиться к архитектору,если понадобится ,мы тоже неплохие архитекторы.Вам понравилось бы,если бы крестили бы без священника,и сказали бы ,что возмущаетесь из за денег?И не Богохульствуйте,эти люди месяцами ночевали в Гандзасаре,Замеряли и проектировали.Может Вас тогда не было там ,или не помните?И если благотворитель настаивает на не профессиональный подход,тогда конечно не нужна его благотворительность.Извините за резкость тона.Бог в помощь.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter