HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անմեղ մարդը 25 տարի պատիժ է կրել բանտում

Չգործած հանցանքի համար 25 տարի ամերիկյան բանտում անցկացրած 51-ամյա Ջոնաթան Ֆլեմինգը երեկ է լսել իր արդարացման դատավճիռը: Նա գրկել է իր փաստաբանին ու բացականչել «Աստված լսեց իմ ձայնը: Շնորհակալություն, Աստվա՛ծ»: Այս մասին գրում է ASSOCIATED PRESS գործակալությունը: Ֆլեմինգը դատապարտվել է 1989 թ.-ին՝ մեղադրվելով  Նյու Յորքում՝ Բրուկլինում, տեղի ունեցած իր ընկեր Դերըլ Ռաշի սպանության մեջ: Սպանության մոտիվը եղել է տուժողին թալանելը: Սակայն ինքը՝ Ջոնաթանը, միշտ պնդել է, որ ինքը չի սպանել ընկերոջը, անմեղ է, ավելին՝ ունի ալիբի, որ դեպքի ժամանակ գտնվել է Օրլանդոյում՝ Ֆլորիդայում, ընտանիքի հետ գնացել է արձակուրդի, հաճախել «Դիսնեյ լենդ»: Նրա փաստաբանները դատավարության ժամանակ ներկայացրել են օդանավի տոմսերը, ընտանեկան ալբոմի լուսանկարները, սակայն դատարանը ոչ արժանահավատ է համարել ամբաստանյալի ու նրա հարազատների ցուցմունքները՝ նշելով, որ դրանք հորինվում են պատժից խուսափելու համար: Դատարանը դատավճռի հիմքում դրել է մեկ վկայի՝ Ժակլին Բելարդոյի ցուցմունքը, ով, իբր, ճանաչել է Ջոնաթան Ֆլեմինգին՝ որպես սպանություն կատարողի:

Սակայն 25 տարի անց Ֆլեմինգի փաստաբանը կարողացել է պարզել, թե ինչ մոտիվով է առաջնորդվել վկան՝ ցուցմունք տալով իր պաշտպանյալի դեմ: Պարզվել է, որ կինը, ով վկայություն է տվել Ֆլեմինգի դեմ, սպանության գիշերը բերվել է ոստիկանություն այլ գործով խոշոր խարդախության կասկածանքով: Նրան ոստիկանները առաջարկել են գործարք՝ վկայություն տալ Ֆլեմինգի դեմ: Այդպես էլ արվել է, մի քանի ժամից վկայություն տված կինը ազատ է արձակվել: 25 տարի անց Ժակլինը խոստովանել է, որ ստել է:

Այս հանգամանքներին գումարվել է նաև փաստաբանի հայտնաբերած, 25 տարի Օրլանդոյում, «Դիսնեյ լենդում» պահպանված հեռախոսային կտրոնը, որը վկայել է, որ Ջոնաթանը դեպքից 4 ժամ առաջ՝ 1989 թ.-ի օգոստոսի 15-ին եղել է «Դիսնեյ լենդում» և ֆիզիկապես չէր կարող լինել Բրուկլինում 4 ժամ անց: 

25 տարի Ջոնաթանը պայքարել է արդարացման դատավճռի համար: Նրա կողքին եղել ու նրա անմեղությանը հավատացել են մայրը, կինը, ընկերները, գործին քաջատեղյակ մասնագետները: 

Լուսանկարները՝ AP-ի

Մեկնաբանություններ (1)

Karen
Arajika 25 Tarin gone xexch@ vayeli kyanq@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter