ՄԻ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ մի շարք գործերով մեկ օրվա դիմաց անգամ 350 եվրոյին համարժեք դրամի փոխհատուցելիք գումար է սահմանել:
Անի Թորոսյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Թոշակի անցած գնդապետ Հարություն Կարապետյանը դիմել է «Հետքի» խմբագրություն` բարձրաձայնելու` ԱԻՆ-ում պայքարել է անօրինականության դեմ, սակայն ինքն է 2014-ին «անօրինական կերպով կորցրել աշխատանքը»:
Եվրոպական դատարանում հաղթանակած նախկին զինվոր, համածառայակցի սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ալիկ Մաթևոսյանը կշարունակի մնալ փակ ռեժիմում՝ կալանավորվածի կարգավիճակում: Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի...
Փաստաբան Կարեն Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ցոլակ Խաչատրյանին արդեն հայտնել է լավ լուրը: Նա այս պահին Հայաստանում չէ, բայց վերադառնալուն պես կզբաղվի փոխհատուցման հարցերով:
Միակ ոլորտը, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո դեռ փոփոխություն չի կատարվել ՔԿ համակարգն է. սա իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկումն է:
«Հնարավո՞ր ա, որ ՄԻԱՎ ունեցողը, նման ծանր հիվանդություններով մարդը բուժվի, որ նրան հետ տանեն պատիժը կրելու»,-զարմանում է դատապարտյալի մայրը:
Վահագն Մարուքյանը 2014-ից զրկվել է ինքնուրույն քայլելու հնարավորությունից, տեղաշարժվում է երրորդ անձի օգնությամբ՝ սայլակով:
Մասիս քաղաքի 37-ամյա բնակիչ, 2 անչափահաս երեխայի հայր, նախկինում չդատված Վլադիմիր Հովսեփյանը շուրջ մեկուկես տարի է՝ կալանքի տակ է: 2016-ի դեկտեմբերի 22-ին նա պետք է մեկներ Մոսկվա արտագնա աշխատանքի, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում նրան ձերբակալում են...
Թեև նախկին զինվոր, 19 տարեկանից համածառայակցի սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ալիկ Մաթևոսյանի գործով Եվրոպական դատարանում հաղթանակ է գրանցվել 2017-ին, այդուհանդերձ նրա վիճակը այդ հաղթանակից հետո բարելավվելու փոխարեն վատթարացել...
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով Վերաքննիչ դատարանում լսվում են երկու կողմերի բողոքները:
Ցողիկ Փիլոյանի խոսքով, ամուսնուն տարել են Ակունք գյուղի ճանապարհին գտնվող Վլադիմիր Գասպարյանի եղբոր ամառանոց, որտեղ եղել է նրա նկատմամբ բռնություն, հարված աչքին, գլխին: Ականատես է եղել նաև իրենց հարևանի ամուսինը, տեգոր տղային, ով զորակոչիկ է, մի...
Երևանի Խանջյան փողոցից մինչև Հանրապետություն փողոց՝ շուրջ 2 հեկտար տարածության վրա, արդեն 25 տարի, սկզբում՝ տարերայնորեն, իսկ 1996-ից՝ կանոնակարգված, գործում է «Վերնիսաժը»՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքը:
Վահագն Մարուքյանը դիմումներ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ՔԿՎ պետ Արտյոմ Մխոյանին:
«Դեպքից 7 ամիս անց պատահաբար պարզվում է, որ գիշերային անդորր եմ խախտել, բայց մի բնակիչ չկա, որ ցուցմունք տա այդ մասին»,-ինձ հետ զրույցում ասաց քննիչը:
Ժիրայր Սեֆիլյանն ազատություն վերադարձավ ինչպես և նախապես ցանկացել էր՝ գործով մյուս բոլոր անձանց ազատվելուց հետո: Նա Վերաքննիչ դատարանի դահլիճից դուրս եկավ ընտանիքի ու համակիրների մեծ բանակի ուղեկցությամբ՝ եռագույնը ուսերին, երեխաների՝ դհոլի...
Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը և Գալուստ Գրիգորյանը:
Վերաքննիչ դատարանի՝ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսող կազմը խորհրդակցական սենյակում է. երկու օրից կհրապարակի դատական ակտը: Բոլոր 6 քաղաքացիների պաշտպանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հռչակելով ու ճանաչելով նրանց...
«Իմ նպատակը փոփոխության ընթացքին մասնակցելն է, ներդրում ունենալը, այն հասցնելը պատվավոր եզրափակման: Հետո արդեն կսկսվի նոր փուլ, ստեղծագործ բնույթի փուլ կլինի: Կլինի համերաշխության միջավայր, մարդիկ կկարողանան ուրախ միջավայրում ապրել, աշխատել»,-ասում...
Դատարանը, լսելով բոլոր կողմերին, որոշեց բավարարել միջնորդությունը: Վերջում Ժիրայր Սեֆիլյանը շնորհավորեց երեկ դատարանի դահլիճից ազատված Արեգ Կյուեղյանին. «Այսօր նաև լսեցի, որ Տիգրան Սարգսյանն է ազատվել»:
«Եվ հիմա առաջին անգամ է, որ գործադիր իշխանությունը հայտարարել է՝ միջամտություն չի լինելու դատարանների գործունեությանը: Առաջիկայում ներդրվելու է մի մեխանիզմ, որով փակվելու են դատարանների վրա ոչ պաշտոնական ներգործության այլ խողովակները ևս»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա էր կազմակերպել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն...
«Գլխավոր մեր խնդիրն այսօր բոլորի ազատությունն է: Գործող իշխանությանը՝ հանձինս պարոն Փաշինյանի, պիտի նեցուկ կանգնենք, որ այս դժվարին գործընթացից միասին պատվով դուրս գանք, որ հետո սկսենք պետական շինարարությունը: Ռևանշիստների հույսերը պիտի վերանան,...
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական կազմն այժմ խորհրդակացական սենյակում է և քննարկում է Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
Հայկ Կյուրեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից վերադարձել է տուն: Այս մասին մեզ տեղեկացրեց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը. «Հայկը ոչ մեկին չասաց ազատվելու ժամի մասին, նստեց տաքսի ու տուն եկավ»:
«Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը 11 օր է՝ ազատության մեջ է: Մասնակցում է քաղաքական դատավարություններին, ակցիաներին: Հարցիս՝ ինչպես է սկսում օրը, պատասխանում է՝ քայլելով. «Միշտ եմ սիրել Երևանի փողոցները չափչփել. դա էի կարոտել, մեկ էլ՝...
Հայկ Կյուրեղյանն այս պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից այսօր են տեղափոխել: Վաղվանից Հայկ Կյուրեղյանին տրամադրվելու է քրեակատարողական օրենսգրքով նախատեսված մեկամսյա արձակուրդ: Այս մասին մեզ տեղեկացրեց նրա մայրը՝ Նվարդ...
«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով Վերաքննիչ դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. բազմաթիվ քաղաքացիներ այդպես էլ չկարողացան ներս մտնել դահլիճ՝ լուրերի սպասելով դատարանի բակում: Առաջնահերթ թույլ էին տալիս դահլիճ մտնել ազատազրկվածների...
Հայաստանում եղել են ու կան քաղբանտարկյալներ, բայց այլևս պիտի չլինեն. սա այն հավաքական հաղորդագրությունն էր, որ այսօր հնչեցրին իրավապաշտպանները, փաստաբանները, քաղաքացիկան հասարակության ներկայացուցիչները:
Դատական համակարգն օրենսդրորեն ունի անկախության բոլոր երաշխիքները։
Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, օրեր առաջ է Լիբանանից եկել Հայաստան: Արդեն հանդիպել է եղբորը, երեք ժամ զրուցել:
«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Շանթ Հարությունյանի պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:
Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնն այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացրեց իր 11-րդ գիրքը՝ խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»:
Ակտիվ քաղաքացի, 3 որդիների հայր Ներսես Պողոսյանն արդեն երկու տարի ազատազրկման վայրում է: Նա դատապարտվել է 3 տարի 5 ամսվա ազատազրկման «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով:
«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով՝ արդարացման պահանջով, վերաքննիչ բողոքները կլսվեն մայիսի 30-ին:
Վահե Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել է Արագածոտնի մարզի դատարանը: 4 ու կես տարի նա կրել է պատիժը՝ 2013-ի նոյեմբերի 5-ից:
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամիս, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս տղաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի...
Փաստաբան Հայկ Ալումյանը հայաստանյան ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործերով կարողացել է հասնել իր պաշտպանյալների խախտված իրավունքների վերականգնմանը:
«Բոլորս համակարծիք էինք՝ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն հենց արդարադատության համակարգում»: Նարինե Ռշտունին չի տեսնում ոչ միայն անկախ, այլև արդար Վճռաբեկ դատարան: Նրա կարծիքով, դատական համակարգում առաջին կադրային փոփոխությունը պետք է...
Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, ազատամարտիկ, մահապարտների ջոկատից 2-րդ կարգի հաշմանդամ Հովիկ Մուրադյանն անհանգստացած է որդու՝ 1998 թվականին ծնված, ժամկետային զինծառայող՝ Սամվել Մուրադյանի առողջական վիճակով: Հայրը պատմեց, որ տղան դժվարությամբ...
Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը երազում է այն օրվա մասին, երբ իրավապաշտպանները կմնան առանց ռեալ աշխատանքի կամ զբաղվեն այնպիսի խնդիրներով:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նշանակումը՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կհանգեցնի դատական համակարգում սպասված ու իրական փոփոխության:
«Վախի մթնոլորտը, աշխատանքը կորցնելու վտանգը մարդկանց ստիպում է լռել, համակերպվել: Դեռ այսօր էլ կա վախ ուսուցիչների, նաև ծնողների մեջ բարձրաձայնելու բոլոր խնդիրների մասին, սակայն մասնավոր զրույցներում նրանք պնդում են, որ դրամահավաք է եղել, տոմսերի...
Առաջին ու կարևոր գործը, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, նոր Սահմանադրության մշակումն է, որտեղ պետք է երաշխավորվի դատական իշխանության անկախությունը:
«Եթե ոմանք ուզում են ճնշել այս զարթոնքը, պետք է հասկանան, որ այս ինքնակազմակերպված, լուսավոր, ստեղծագործ երիտասարդներին այլև չեն կարող ճնշել: Եթե փորձեն, նրանք անմիջապես ստեղծագործելու են: Ստեղծագործող մարդուն ոչինչ չես կարող անել»:
Այս պահին փակ է Իսակովի պողոտան, դեպի Արգավանդ և օդանավակայան տանող ճանապարհները։
Գործադուլ են հայտարարել «Սիս նատուրալ» զովացուցիչ ընպելիքի արտադրող ընկերության աշխատակիցները։ Նրանք երթով քայլում են Մալաթիա-Սեբաստիայի փողոցներով։
Հայտնի չէ Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրը:
«Հետք»-ը ահազանգ է ստացել Էրեբունի 26 փողոցից․ հայտնում են, որ մոտ 40 անձինք քարերով հարձակվել են քաղաքացիների վրա: