HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմենակ Կյուրեղյան. «Հայկը վատ է զգում, որ ինքն ազատ է, մյուսները՝ դեռ ոչ»

Հայկ Կյուրեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից վերադարձել է տուն: Այս մասին մեզ տեղեկացրեց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը. «Հայկը ոչ մեկին չասաց ազատվելու ժամի մասին, նստեց տաքսի ու տուն եկավ»:

Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Քրեակատարողական վարչությունը նրան տրամադրել է օրենքով հասանելիք մեկամսյա արձակուրդ:

Հայկը մտահոգություն ունի՝ ինքը ազատության մեջ է, իսկ եղբայրները, նաև մյուս քաղբանտարկյալները դեռ ազատ չեն: «Մի քիչ վատ է զգում, որ ինքն ազատ է, մյուսները՝ դեռ ոչ: Մենք էլ ասում ենք՝ ինքը շուտ է դատապարտվել, երևի հերթն իրենն էր: Իմ կարծիքով, ազատության հերթը բոլորին կհասնի»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Հայկի հայրը կարծում է՝ 1 ամիսը բավական է, որպեսզի ավելի կոնկրետ լուծումներ տրվեն քաղբանտարկյալների հարցին. «Հայկը հիմա ռեալ ազատության մեջ է, բայց դատապարտյալի կարգավիճակում է: Պետք է արդարացվի: Մենք գիտենք ճանապարհը, պետք է դիմենք դատարան»: Բայց Կյուրեղյան եղբայրների հայրը կասկածում է՝ մերօրյա դատարանները, որոնք «բացի զանգերից ուրիշ ոչինչ չեն տեսել, արդյոք ընդունակ են արդարադատություն իրականացնել»: Արմենակ Կյուրեղյանը կողմնակից է համակարգում արմատական, հեղափոխական փոփոխությունների:

Մեկնաբանություններ (1)

Էվելինա
Աստված պահապան Ձեզ և Ձեր որդիներին: Միակ մարդն էիք , որ մեզ հետ մեր կողքին միշտ կանգնել ու սպասել եք Հաց Բերողի դատի արդյունքներին: Միակն եք եղել :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter