
Հայտնի չէ Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրը
Հայտնի չէ Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրը: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը:
Նախ փաստաբանին փոխանցել էին, որ Lևոն Բարսեղյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում է, որտեղ շտապել է փաստաբանը, սակայն, տեղ հասնելով` պարզել է, որ Բարսեղյանն այնտեղ չէ:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել