
Գևորգ Սաֆարյանն ու մյուսներն ազատ արձակվեցին. քաղաքացիները սպասում են Ժիրայր Սեֆիլյանի ազատմանը
Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը և Գալուստ Գրիգորյանը: Փոխվեցին նրանց կալանավորման խափանման միջոցները` ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանք դուրս եկան երեխաների դհոլների հնչյունների տակ։
Ժիրայր Սեֆիլյանը դեռ դուրս չի եկել, նրա խափանման միջոցը փոխարինվել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Նրանց կողմից 500 հազարական դրամ վճարելուց հետո Ժիրայր Սեֆիլյանը դուրս կգա դատարանից։ Ընդհանուր առմամբ պետք է վճարվի 7.5 մլն դրամ։
Դատարանը չարդարացրեց որևէ մեկին, ինչպես պահանջել էին պաշտպանները, միայն Սեֆիլյանի երկու մեղադրանքներով հետապնդումը դադարեցրեց` կամովին հրաժարվելու հիմքով։ Այդպիսով` նրա նկատմամբ 10 և կես տարվա պատիժը մեղմացնելով 5 տարի 5 ամսվա ժամկետով:
Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով: Վերջիններս անհապաղ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով: Վերջիններս անհապաղ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել