
Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Քիչ առաջ «Հետքը» լուր ստացավ, որ դերասան Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխում են:
Տեղեկատվությունը ստուգելու նպատակով դիմեցինք ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանին, ով հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանին տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մաս, քանի որ նրան բուժող բժիշկները եկել են այն եզրակացության, որ Վ.Պետրոսյանին անհրաժեշտ ստացիոնար բուժումը պետք է շարունակվի: «Վարդան Պետրոսյանը ստացիոնար բուժում կստանա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մասում»,-«Հետքին» ասաց Գոռ Ղլեչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել